Օշինդրով Մաքրող Մեղրամոմ - Landing
Օշինդրով Մաքրող Մեղրամոմ - Landing
Օշինդրով Մաքրող Մեղրամոմ - Landing

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


Օշինդրով Մաքրող Մեղրամոմ

Ձեռքերով արարված այս հզոր Մեղրամոմը Ձեզ համար Էներգետիկ Մաքրման գործիք է:

Մաքրում | Պաշտպանություն | Ներքին հանգստություն

Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա


Արժեքը՝ 

5 000 ֏ / 1 հատ


Բնական մեղրամոմ | Ձեռքով արարված | Այրումը 2~2.5 ժամ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

ՆԱՆԷ-ն իր «Մաքրում» հավաքածուից Ձեզ է ներկայացնում հզոր օշինդրով մեղրամոմը, որտեղ ներդաշնակվել են`

Օշինդրը և ՆԱՆԷ Էներգիաները:


Օշինդրը մեղրամոմի հետ այրվելիս իր ծխով մաքրում, պաշտպանում է մարդու ա(հ)ուրան և սենյակի էներգետիկ տարածությունը։


  • ՄԱՔՐՈՒՄ. էներգետիկ նեգատիվից
  • ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. սև ուժերի ազդեցություններից
  • ՆԵՐՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ. բերում է մտքերի պարզություն, ներքին ուժ ու վստահություն

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Օշինդրով Մաքրող Մեղրամոմ - Landing

Օշինդրով Մեղրամոմի նախապատմությունը→

Օշինդրը հզոր բույս է: Նրա հատկությունների մասին հայտնի է եղել հնուց ի վեր և պահպանվել է տարբեր ժողովուրդների մոտ: Մեր իմաստուն տատիկները օշինդրի ճյուղերից կապած ավելով ավլում էին տունն ու բակը, դրանով իսկ «քշելով» չարը իրենց տարածքից:

ՆԱՆԷ-ի մտադրությունն եղավ այս ավանդույթը իրագործել իր ձեռքերով արարված «մաքրող» մեղրամոմի միջոցով։


Յուրաքանչյուր մեղրամոմ ստեղծվում է բացառապես ԻՄ ձեռքերով՝ մաքուր, ջերմ ու փափուկ մեղրամոմը տրորելով ու գլորելով:


Ինչու՞ Օշինդրով Մեղրամոմը →

Այս հզոր Օշինդրով Մեղրամոմը Ձեզ մոտ կառաջացնի անսովոր զգացումներ, իսկ սենյակում արտասովոր փոփոխություններ էներգետիկ մակարդակում՝

  • սև ուժերի, կախարդությունների ազդեցություններից մաքրում
  • անհիմն տագնապներն ու գիշերային վախերի մաքրում
  • կպչուն  մտքերից ազատում
  • ներքին ուժ ու վստահության, պաշտպանվածության զգացումի ավելացում

Այս ամենը շատերն են զգում ֆիզիկական զգայարաններով։


Ինչպե՞ս և ե՞րբ վառել Օշինդրով Մեղրամոմը →

Այս հատուկ ՆԱՆԷ «Մաքրում» կանաչ հզոր Մեղրամոմերի ՀՈՒՐԻ 🔥 ազդեցությամբ միջավայրը մաքրագործվում է, ազատվում սև մոգության էներգիաներից։

  • հատուկ նշանակության Դխարմայի Պրակտիկաներով


ԻՆՉՊԵ՞Ս վառել

Ուղեցույց`

Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, պատմեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:

Նախապատրաստվեք իրական ներքին ճամփորդության դեպի ձեր սիրտն ու հոգին: Գտեք ձեր սրտի մի անկյունում պատսպարված Լույսի ձեր կայծն ու բոցավառեք այն ...

Վառեք ու նստեք հետը զրույցի, ներհայումի ու խոկումի

  • Վառել մոմը, աղոթքով պտտել տան բոլոր անկյուններով
  • Ապա դնել վառվելու ավարտվելու, այնտեղ որտեղ զգում եք բացասական էներգիաների կուտակումներ


Ե՞ՐԲ վառել

Օշինդրով Մաքրող Մեղրամոմը հատկապես ցանկալի է վառել.

  • երբ սև էներգիաների ազդեցություններն ակնհայտ են դառնում
  • երբ «անբացատրելիորեն» անձնական ու գործնական կյանքում կտրուկ անկում է սկսվում
  • տանը, տհաճ հյուրերից ու վեճերից հետո
  • երբ ուղղակի զգում եք ձեր խաղաղ ներդաշնակ հոգեվիճակին խոչնդոտող տհաճ էներգիաներ


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսերը (երկարություն`)  18-20 սմ, տրամագիծ`  1-1.2 սմ
  • Այրման տևողությունը`  2-2.5 ժամ 
  • Գույնը` մուգ կանաչից մինչև սև
  • Բույրը՝ բնական մեղրամոմի բույր և օշինդրի դառը սուր բույր

Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր օշինդր


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


Օշինդրով Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`


Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • Օշինդրով Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

Օշինդրով կանաչ Մեղրամոմ

ՄԱՔՐՈՒՄ  | ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | ՆԵՐՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Մաքուր մեղրամոմ   *   ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ   *   Հզոր Օշինդր   *   Այրումը 2 - 2.5 ժամ

Բերեք բնական Օշինդրով Մեղրամոմի մաքրագործող և պաշտպանող ուժի ներգործությունը Ձեր տարածք։

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

... թե, ինչպես են ծնվում
Օշինդրով Մաքրող Մեղրամոմերը

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ