Օշինդրով Մաքրող Մեղրամոմ
Ձեռքերով արարված այս հզոր Մեղրամոմը Ձեզ համար Էներգետիկ Մաքրման գործիք է:
Մաքրում | Պաշտպանություն | Ներքին հանգստություն
Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա
Արժեքը՝
5 000 ֏ / 1 հատ
Բնական մեղրամոմ | Ձեռքով արարված | Այրումը 2~2.5 ժամ
🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:
🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.
ՆԱՆԷ-ն իր «Մաքրում» հավաքածուից Ձեզ է ներկայացնում հզոր օշինդրով մեղրամոմը, որտեղ ներդաշնակվել են`
Օշինդրը և ՆԱՆԷ Էներգիաները:
Օշինդրը մեղրամոմի հետ այրվելիս իր ծխով մաքրում, պաշտպանում է մարդու ա(հ)ուրան և սենյակի էներգետիկ տարածությունը։
- ՄԱՔՐՈՒՄ. էներգետիկ նեգատիվից
-
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. սև ուժերի ազդեցություններից
- ՆԵՐՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ. բերում է մտքերի պարզություն, ներքին ուժ ու վստահություն
ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Օշինդրով Մեղրամոմի նախապատմությունը→
Օշինդրը հզոր բույս է: Նրա հատկությունների մասին հայտնի է եղել հնուց ի վեր և պահպանվել է տարբեր ժողովուրդների մոտ: Մեր իմաստուն տատիկները օշինդրի ճյուղերից կապած ավելով ավլում էին տունն ու բակը, դրանով իսկ «քշելով» չարը իրենց տարածքից:
ՆԱՆԷ-ի մտադրությունն եղավ այս ավանդույթը իրագործել իր ձեռքերով արարված «մաքրող» մեղրամոմի միջոցով։
Յուրաքանչյուր մեղրամոմ ստեղծվում է բացառապես ԻՄ ձեռքերով՝ մաքուր, ջերմ ու փափուկ մեղրամոմը տրորելով ու գլորելով:
Ինչու՞ Օշինդրով Մեղրամոմը →
Այս հզոր Օշինդրով Մեղրամոմը Ձեզ մոտ կառաջացնի անսովոր զգացումներ, իսկ սենյակում արտասովոր փոփոխություններ էներգետիկ մակարդակում՝
- սև ուժերի, կախարդությունների ազդեցություններից մաքրում
- անհիմն տագնապներն ու գիշերային վախերի մաքրում
- կպչուն մտքերից ազատում
- ներքին ուժ ու վստահության, պաշտպանվածության զգացումի ավելացում
Այս ամենը շատերն են զգում ֆիզիկական զգայարաններով։
Ինչպե՞ս և ե՞րբ վառել Օշինդրով Մեղրամոմը →
Այս հատուկ ՆԱՆԷ «Մաքրում» կանաչ հզոր Մեղրամոմերի ՀՈՒՐԻ 🔥 ազդեցությամբ միջավայրը մաքրագործվում է, ազատվում սև մոգության էներգիաներից։
- հատուկ նշանակության Դխարմայի Պրակտիկաներով
ԻՆՉՊԵ՞Ս վառել
Ուղեցույց`
Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, պատմեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:
Նախապատրաստվեք իրական ներքին ճամփորդության դեպի ձեր սիրտն ու հոգին: Գտեք ձեր սրտի մի անկյունում պատսպարված Լույսի ձեր կայծն ու բոցավառեք այն ...
Վառեք ու նստեք հետը զրույցի, ներհայումի ու խոկումի
- Վառել մոմը, աղոթքով պտտել տան բոլոր անկյուններով
- Ապա դնել վառվելու ավարտվելու, այնտեղ որտեղ զգում եք բացասական էներգիաների կուտակումներ
Ե՞ՐԲ վառել
Օշինդրով Մաքրող Մեղրամոմը հատկապես ցանկալի է վառել.
- երբ սև էներգիաների ազդեցություններն ակնհայտ են դառնում
- երբ «անբացատրելիորեն» անձնական ու գործնական կյանքում կտրուկ անկում է սկսվում
- տանը, տհաճ հյուրերից ու վեճերից հետո
- երբ ուղղակի զգում եք ձեր խաղաղ ներդաշնակ հոգեվիճակին խոչնդոտող տհաճ էներգիաներ
Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:
(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):
Առանձնահատկությունները →
Բնութագրիչներ
- Չափսերը (երկարություն`) 18-20 սմ, տրամագիծ` 1-1.2 սմ
- Այրման տևողությունը` 2-2.5 ժամ
- Գույնը` մուգ կանաչից մինչև սև
- Բույրը՝ բնական մեղրամոմի բույր և օշինդրի դառը սուր բույր
Բաղադրություն՝
- մաքուր բնական մեղրամոմ
- չոր օշինդր
Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:
- 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
- զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
- բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)
Օշինդրով Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:
- ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)
Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →
ՈՒՂԵՑՈՒՅՑ`
Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
- Օշինդրով Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
- Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ:
- Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
- հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
- վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
- քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
Օշինդրով կանաչ Մեղրամոմ
ՄԱՔՐՈՒՄ | ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | ՆԵՐՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
Մաքուր մեղրամոմ * ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ * Հզոր Օշինդր * Այրումը 2 - 2.5 ժամ
Բերեք բնական Օշինդրով Մեղրամոմի մաքրագործող և պաշտպանող ուժի ներգործությունը Ձեր տարածք։
Գտեք ձեր Լույսը
ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ
Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է
- Բնականություն
- Մաքուր Գիտակցության Սկզբունքները
Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ
... թե, ինչպես են ծնվում
Օշինդրով Մաքրող Մեղրամոմերը
Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում
ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ
ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը
- յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
- ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում
- ձևն, տեսքը ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում
- նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում
🌍 Առաքում →
Հայաստան
- Տեղական առաքում (Երևան)` ֏1,500
Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
- Նույն օրվա առաքում (Երևան)` ֏3,000
Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
- ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)` սկսած ֏500 (կախված քաշից)
ԱՄՆ
- Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
Առաքում միջինում 15 օր
Եվրոպա
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)
Ռուսաստան
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)
Այլ երկրներ
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը
Կարող եք ընտրել ինչպես նաև


























