
ԻՄ ՄԱՍԻՆ
Ես Մարիա Մակարյանն եմ՝ ՄԱՆԱՆԷ բրենդի հիմնադիրը:
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Այս մասնագիտությամբ շատ քիչ աշխատեցի: Տարիներ անց հայտնվեցի իմ դպրոցում ու կանգնեցի իմ ուսուցիչների հետ նույն հարթակում: Դա մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Մանկավարժության մեջ ինձ համար ամենակարևորը երեխաներին սեր տալն էր, հետո գիտելիք:
Միշտ շատ կարևորել եմ լայնախոհ լինելն ու ազնվությունը: Աշխատելիս էլ շարունակում էի սովորել, կրթվել ու զարգանալ տարբեր ոլորտներում միաժամանակ:
ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՓՈՒԼԵՐ
Ինքնաճանաչում, ազգային խորը արմատների ուսումնասիրություններ, հոգեբանություն, թաքնագիտություն, արևելյան ուսմունքներ, Վեդայական գիտելիքներ և այլն: Կյանքս առանց Հայրենաճանաչման, աշխարհաճանաչման և ինքնաճանաչման ուղիների երբեք չեմ պատկերացրել:
- 2017 թվականից սկսեցի ուսումնասիրել բնական քարերի էներգետիկ ազդեցությունները: Եւ սիրահարվեցի բյուրեղների բազմերանգ աշխարհին: Շուտով ծնվեցին ՆԱՆԷ Պահապան Զարդերը:
- 2021 թվականին հիմնեցի Կանացիության դպրոցը՝ հեղինակային ուսումնասիրությունների և ծրագրերի մշակումների հիման վրա:
- 2024-ին ծնվեցին ԼՈՒՅՍԵՐՍ (մեղրամոմերս)

Արարումներիս ներշնչանքները
Այսօր ՄԱՆԱՆԷ բրենդը իր մեջ միավորում է 3 բարձրորակ ապրանքային շարքեր՝ ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր, ՆԱՆԷ Պահապան Զարդեր, ՆԱՆԷ Տոհմածառեր, որոնցից յուրաքանչյուրը ծնվել է իրեն հատուկ ժամանակաշրջանում: Ամեն մի ապրանքային շարք ամբողջությամբ փոխանցում է ՄԱՆԱՆԷ բրենդի տեսլականը`
բացել քո առաջ դեպի սեփական հրեղեն ԼՈՒՅՍ տանող ուղին ➟
ՄԱՆԱՆԷ բրենդը ներկայացնում է նաև «ԿԱՆԱՑԻՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ծրագիրը:

Ինչու՞ ընտրել ՄԱՆԱՆԷ
Իմ ձեռքերով պատրաստած թե՛ Մեղրամոմերը, թե՛ Պահապան Զարդերը և թե՛ Տոհմածառերը հարստացած են իմ ՆԱՆԷ Լույս էներգիաներով:
Յուրաքանչյուրը դառնում է ԵԶԱԿԻ - ՉԿՐԿՆՎՈՂ:
Իմ կարգախոսը
- Բացառապես ձեռքի աշխատանք
- Բացառապես մաքուր էներգետիկ պրոդուկտ՝ լուսավոր թրթիռներով
- Օգտագործվող հումքը Էկոլոգիապես մաքուր, բնական
- Արժեքի արարում
Գիտակցության փոխակերպում
- Ուղի, ուր զուգահեռվում են առօրյան ու հոգևորը
- Հնարավորություն` ընկալել ավելի շատ ու խորքային գիտելիքներ ու աշխարհներ
-
Հնարավորություն` ավելի շատացնել ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ու ՍԵՐԸ
Իմ Արարումները
~ Բնական նյութի և Հոգու միաձուլումը ~

ԿԱՊ ԻՆՁ ՀԵՏ
Եթե ուզում եք պատվիրել իմ որևէ արարումներից, խնդրեմ լրացրեք Ձեր տվյալները կոնտակտային: Ես սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին, կքննարկենք ու կընտրենք Ձեզ առավելագույնս արդյունավետ պրոդուկտ:
Սոց. ցանցեր
Կիսվում եմ իմ գիտելիքներով ու փորձով, ձեռագործ արարումներով:
















