ՄԱՆԱՆԷ

Հրեղեն Լույսի Արարում

ՄԱՆԱՆԷ Մոմաթերապիա՝ Տրանսֆորմացիոն Հեղինակային Մեթոդ


Տրանսֆորմացիաների այս հետաքրքիր ժամանակաշրջանում ես ունեմ իմ ուրույն ուղին ու գործիքները.

Դրանցից այստեղ առանձնացնեմ Մեղրամոմի Թերապիան․ Սա ՄԱՆԱՆԷ-ի հեղինակային մեթոդն է մարդկանց օգնելու մեղմորեն անցնել տրանսֆորմացիոն ուղին։ Բնական մեղրամոմի հրաշալի որակները և ՆԱՆԷ-ի Լուսակիր պրակտիկաները օգնում են հաղթահարել ներքին լուրջ խնդիրներ, արթնացնել սեփական սրտի Լույսը։

Բնական մեղրամոմից պատրաստված մոմերն ուրիշ աշխարհ են։ Կան զգացողություններ, որ բառեր չեն դառնում։ 

Մեղրամոմը բնական նյութ է, որն անհնար է ստանալ անգամ գիտության որևէ տեխնոլոգիայով։ Այն պատկանում է բնության 5 տարրերին։ Մեղրամոմով աշխատելիս գիտակցական ուժեղ տրանսֆորմացիաներ կարելի ապրել։

Մոմաթերապիայի ընթացքում ակտիվանում են մեր բոլոր 5 զգայարանները, կարգավորվում են մեր բոլոր տարերքները: Տեղի է ունենում հատուկ մաքրումներ մի քանի մակարդակներում. այդ թվում նաև էներգետիկ:

ՆԱՆԷ Մեղրամոմի Թերապիան հրաշալի կերպով ազդում է ամբողջ նյարդային համակարգի վրա`

  1. բերում է մտքերի հավասարակշռության և ուրեմն ուղեղի կիսագնդերի սինխրոնացման
  2. անուղակիորեն մաքրում է ներքին և արտաքին խոչընդոտները
  3. խթանում երևակայությունը
  4. շփվելով մեղրամոմի հետ ներթափանցում ենք մեր ենթագիտակցություն: Արդյունքում մեր մարմնի հյուսվածքները “մերսվում են»՝ թեթևացնելով սթրեսն ու լարվածությունը
  5. իսկ ֆիզիկական պլանում՝ ձեռքի ափերի մերսումներով ակտիվանում են կարևոր էներգետիկ կետեր
  6. մեղրամոմը կնոջ մոտ խթանում է երջանկության, ուրախության հորմոնների արտադրումը, ինչպիսիք են դոֆամինը, սերոտոնինը և էնդորֆինը: Արդյունքում զգալիորեն մեղմանում են օրգանիզմում առկա ցանկացած վերականգնման-ապաքինման պրոցեսներ (ցավեր, սպազմներ, այտուցներ)

ՆԱՆԷ Մեղրամոմի Թերապիա քեզ համար է՝

  • եթե լուծել ես խնդիրներդ ու քեզ էներգասպառ ես զգում: Մեղրամոմն ու բնական ծաղկաթերթիկները արդեն իսկ համարվում են բնական էներգիայի աղբուրներ:
  • եթե դեռևս ունես ընթացիկ խնդիրներ մեղրամոմի թերապիան եզակի հնարավորություն է գտնելու խնդիրներիդ համար օպտիմալ լուծումներ: Կասեք ինչի՞…. Քանի որ թերապիայի ընթացքում խաղաղվելու ես:
  • եթե ունես սիմտոմներ: Թերապիան թուլացնելով ներքին լարվածությունդ (ազատվելով վախերից, տագնապներից) օգնում է հեշտ հաղթահարել այդ փուլը:

Եթե ձեզ հետաքրքրեց ՆԱՆԷ Մեղրամոմի Թերապիա և ցանկություն արթնացավ անցնել ձեր տրանսֆորմացիան Մեղրամոմի օգնությամբ, կապ հաստատեք ՆԱՆԷ-ի հետ:

AM
EN