Մի քանի օր առաջ Արագածի լանջից օշինդր եմ բերել: Հիմա ունեմ չորացրած գարնանային (դեռ չծաղկած), արդեն ծաղիկը վրան և ուշ աշնանային օրինդր:
Փորձում եմ, դրանց ՈՒԺԸ: Փորձում եմ ՉՈՐ ԲՈՒՅՍՆ ԱՅՐԵԼ և ՄԵՂՐԱՄՈՄՈՎ ... Իմ այցելուների հետ կիսվում եմ իմ փորձով և գիտելիքներով:
Օշինդրը բացարձակ «հեղինակություն» ունեցող բույս է։ Նրա մեջ փափկություն չկա, նա չի խղճում մթագնությունները։
Օշինդրը կոշտ վիրաբուժություն է․ նա մտնում է քո դաշտ, գտնում է փտածը և այրում այն մինչև ամենախոր հիմքը՝ «մակաբույծներին գոյատևելու ոչ մի հնարավորություն չթողնելով»:
Օշինդրը աշխատում է ներքին կործանարար ծրագրերի հետ՝
- ապատիա
- ընկճված վիճակ
- տագնապ
- վախ
- ծուլություն
- տարածության մեջ բացասական էներգիայի կուտակում
- մերժվածության զգացում
- մեկուսացում, ուրախության բացակայություն
- զայրույթ, նախանձ
- դատապարտում
- երբ ուրիշի կարծիքը քո մասին ընդունում ես որպես ճշմարտություն
- եսասիրություն
- ինքնարժեքի նսեմացում
- ագահություն
- անգիտություն
Այս տեղեկությունները կուտակվել ու պահպանվել են ժողովրդի հիժողության մեջ կոնկրետ մեր տատիկների ՓՈՐՁԻ հիման վրա: Վստահաբար այս ամենը դարերով իրականում աշխատել է, քանի որ ինչը չի աշխատում, ժողովրդի հիշողությունից ջնջվում է:

Fascinating Facts About Beeswax

«Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմ

ԲՆԱԿԱՆ ԲՈՒՅՐԵՐ… ավելի քան մոտ ԲՆՈՒԹՅԱՆԸ

Cosmic Light of «GURU» Collection - NANE Light Honey Candles



