Հոտ քաշել, երևույթը՝ հոտառության միջոցով բույրը հասնում է ուղեղի հոտառական ռեցեպտորներին ու անմիջապես աշխատում է հաճելի- տհաճ միջավայրի գիտակցումը։Եթե այն հաճելի է, ապա մարդ թուլանում է՝ նվազում է կորտիզոլը։ Դա էլ բերում է ապահովության վիճակի։ Իսկ մարդ ապահով է զգում իրեն, ենթագիտակցաբար, երբ սնունդն ու պաշտպանվածության վիճակն ապահովված է։ Մեղրն այն եզակի սնունդն է, որը կարող է ապահովել մարդու կյանքը, եթե ուրիշ ոչինչ չլինի։ Սա կոդավորված է մեր ենթագիտակցության մեջ։
Այսպիսով մեղրաբույրը մարդուն արագ տեղափոխում է դեպի մանկություն՝ քաղցր բույրեր, ապահով ու պաշտպանված միջավայր։ Դա էլ օգնում է, թուլացնել սթրեսի հոգեվիճակն ու առացացնում է ուրախության թրթիռներ։
Մեղրաբույրը ստացել է, ուտելի, բույր անվանումը։ Շատ է պատահել, երբ մարդիկ նայելով, իմ մեղրամոմերը հոտ քաշելով՝ կծելու ուտելու շարժում են արել։ Սա էլ հենց բնականության ապացույց է։ Այն ինչ շատ սիրուն ու սիրելի է, մարդիկ ասում են, չէ՞, ուտեմ քեզ, ․․․ Ե
Նորածին երեխաները մայրիկին գտնում են բույրով ու ապահով զգում իրենց․․․
Կրծքում կերակրման ընթացքով հաճախ թաթիկներով գրկում մոր փափուկ կուրծքը, չէ՞
Հետ գանք մեղրամոմին․ ջերմ ու վիճակում հաճախ նույն մեղմ փափկությունն ու ջերմաստիճանն ունի։ Այս աննման հիասքանչ բնական նյութը ձեռքի ափում տրորելիս գուցե նույն զգացողոթյունն ենք ունենում։ Չնայած մենք այդքան խորը մակության վառ ու կոնկրետ հիշողություններ դժվար թե ունենանք; Բայց բույրի ու զգացողության մասին ենք խոսում ենթագիտակցական ոլորտում։ Կուշտ լինել՝ կյանքի ապահովություն, բույրը՝ հավանաբար մայրական կաթի ու մեր մարմնի ջերմաստիճան, մայրական գիրկ՝ պաշտպանվածություն․․
Մեղրամոմն այս ամենն արթնացնում է մեր մեջ ու գնում է խորքային թերապիա․․․
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի մեջ ամփոփված են մեր Հայրենիքի դաշտ ու անտառների ծաղիկների նեկտարի մեղմ բույրը։ Այն ԲԺՇԿՈՂ է․ Մենք մոտենում ենք մայր բնությանը, զգում մոտիկ հողին։ Իսկ դա արդեն հանգստացնող է, սթրեսը ու վախերը հաղթահարող։ Կնվազի կորտիզոլի քանակը։
Մայր բնությունը հոգատար ու խնամող է։ Հենց այդ վսհատելի միջավայրում մենք կարող ենք ազատություն տալ մեր հույզերին, մտքերին ու ֆիզիկապես էլ թուլանալ։ Սրտի աշխատանքը կկարգավորվի, կհանդարտվի՝ եթե սրտխփոցներ կային։
Առանց քիմիական բույրերի ու ագրեսիվ աշխատող եթերայուղերի կարող եք ստանալ հանգստացնող, մտքերը խաղաղցնող արդյունք՝ վառելով ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր։
Աչքերի լարվածությունն է թուլանում, երբ նայում ենք Մեղրամոմի հուրին՝ անջատելով էլեկտրական բոլոր լույսերը․․․
ՆԱՆԷ Բնական Բույրեր հավաքածու
Բնական բույրերի ապաքինող հատկությունների մասին արդեն կարդացել եք, հիմա էլ ձեզ ներկայացնեմ բնական այլ բույրեր, առանց որի մեր կյանքն արդեն դժվար է պատկերացնել։ Ախորժելի վանիլի ու դարչինի, սուրճի բույրերը կարծես նույնանում են մեր օրվա լավագույն պահերի հետ։ Այդ բույրերով մեղրամոմերը դառնում են մեր երեկոների հիանալի թերապիաների անփոխարինելի մաս։ Սուրճով մեղրամոմի բույրն այնքան մեղմ է տարածվում, որ միայն դու կզգաս, այնքան նուրբ, որ կուզենաս մոտենալ ու հոտ քաշել։ Բայց տես հա․․․ վառվող մոմ է չայրվես)))
Վանիլի մեղրամոմը համով միջավայր կստեղծի, որ գուցե կուշտ լինելու զգացում առաջացնի։ Քաղցրի բավարարում կամ հնարավոր է ուտելու ցանկություն առաջանա։

Cosmic Light of «GURU» Collection - NANE Light Honey Candles

Մեղրամոմ ու Խունկ

Օշինդրը ...

Fascinating Facts About Beeswax


