ՆԱՆԷ Մեղրամոմի Թերապիա Արմինեի Արվեստանոցում

Ընդհանուր սիրո ջերությունից հալվում է կարծրացած ցավը: Ջերմ, խաղաղ վստահության միջավայրն ապաքինող էր բոլորիս համար: Մեղրամոմի պես սկսեցինք տրանսֆորմացվել ու իրար ջերմացնել:

Սիրո Հուրը մաքրում բյուրեղացնում է քեզ:

Լռելու և Լույսեր արարելու հիանալի խմբային փորձ անցանք: Մասնակիցները տարան իրենց ձեռքերով արարած Մեղրալույսեր, հիանալի ծանոթություններ և պարզ շփման ջերմություն:

Հոգեվիճակի խորքային տրանսֆորմացիաները անցան արտակարգ ջերմ միջավայրում. մեր բոլորի միասնական սիրո միջավայրն էր ու դրան ավելացել էր մեղրամոմի մաքրագործող ջերմացնող հուրը:

Համասիրո, համագործակցության, համաարարման տաքուկ միջավայր՝ ՆԱՆԷ Մեղրամոմի թերապիայի ընթացքում:

Հյուրընկալության համագործակցությունը՝ @arvestanotsum

Մասնակիցներից մեկի՝ verjin_serundn_arcaxi հիացմունքի խոսքեր`

 

Երեկ հրավիրված էինք @nane_light_honey_candles -ի կողմից կազմակերպված մի գեղեցիկ միջոցառման՝ մոմաթերապիայի։ Հանդիպման վայրը ՝ @arvestanotsum էր։ Ներկա էին տարբեր ոլորտից տարբեր տարիքի մարդիկ։ Շատ դրական օր ունեցանք, այնքան ջերմ մթնոլորտ էր, որ մի պահ կտրվել էինք աշխարհից…

Ունեցանք նոր ծանոթություններ, լսեցինք և սովորեցինք մեղրամոմերի մասին պատմություններ, ունեցանք հնարավորություն ինքներս մեր ձեռքով պատրաստելու։ Անչափ շնորհակալ ենք հրավերի համար, շատ մեծ կարևորություն ենք տալիս մեր կյանքի այս շրջանում և հատկապես այս տարիքից զբաղվել հենց այդպիսի աշխատանքներով։

Մեծ պատիվ է մեզ համար, որ լինելով ներկաների մեջ ամենափոքրերը՝ երկար խոսվեց մեր մասին, բոլոր հյուրերին հատուկ ներկայացրեցիք, և այդքան ջերմություն տվեցիք, հատուկ ուշադրության արժանացանք:

Ամեն պատրաստվող մոմի հետ երազանքներ պահեցինք, հավատալով որ երազանքները կատարվելու հատկություն ունեն…

Շնորհակալություն 🤍

AM
EN