Հույզերի Մաքրման Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


Հույզերի Մաքրման Մեղրամոմ


նեգատիվ ՀՈՒՅԶԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ

ՎԱԽԵՐԻ ու ԲԱՐԿՈՒԹՅԱՆ տրանսֆորմացում

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ


Բնական բաղադրիչների ու ՆԱՆԷ Էներգիաների

ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Արժեքը`

6 000 ֏ / 1 հատ


Բնական մեղրամոմ | Օշինդր | Վարդի թերթիկներ | Այրումը`  2~2.5 ժամ

Բնական բաղադրիչների ու ՆԱՆԷ Էներգիաների

ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Արժեքը`

6 000 ֏ / 1 հատ


Բնական մեղրամոմ | Օշինդր | Վարդի թերթիկներ

Այրումը`  2 ~ 2.5 ժամ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

Հաճախ են կանայք հուզական ծանր հոգեվիճակներում ցավ պատճառում իրենք իրենց (և սիրելիներին):

Հույզերի Մաքրման ՆԱՆԷ ՄեղրաԼույսը հատուկ պատրաստված է հենց այդ դեպքերի համար` ՀՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ:

Օշինդրը երբեք չէր համադրվել չոր վարդի թերթիկների հետ, նրանք միացան մաքրելու շատ նրբորեն, բայց խորը, որ օգնեն սիրտը բացել, հաղթահարել ծանր ապրումները՝ բարկություններ, վիրավորանքներ:

  • Հիմնական մաքրող (ՆԱՆԷ) պրակտիկաներ (Ձեզ է փոխանցվում Լուսավոր էակների նրբագույն, բայց հզոր էներգիաները)
  • Վարդը (վարդի թերթիկները) Սիրո դիցուհու էներգիաներով նրբորեն մաքրագործելու, պաշտպանելու է Ձեր ՀՈՒՅԶԵՐԸ։
  • Օշինդրը մեղրամոմի հետ այրվելով իր ծխով մաքրում է մարդու խորքային էներգետիկ տարածությունը։

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Հույզերի Մաքրման Մեղրամոմեր` պատրաստված ՆԱՆԷ-ի ձեռքերով, հարստացած ՆԱՆԷ Լույս էներգիաներով | Օշինդր | վարդի թերթիկներ

Ինչու՞ Հույզերի Մաքրման Մեղրամոմը →

Հույզերի Մաքրման Մեղրամոմը հատուկ պատրաստված է ՀՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ:

Երկնքից իջնող կարմիր Մանանէն մաքրում է բորբոքված հույզերը, որոնք խանգարում են մեր ներքին անդորրին:

Մեղրամոմի մաքրող ՀՈՒՐԻ 🔥 օգնությամբ խաղաղվում ենք, ներդաշնակության բերում մեր ներաշխարհում, արդյունքում՝ կարողանում ենք պաշտպանված զգալ ինքներս մեր նեգատիվ ապրումներից:

Հույզերի Մաքրման Մեղրամոմերը կօգնեն վերադառնալ դեպի ՔՈ ՆԵՐՔԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀՈԳԵՎԻՃԱԿԻՆ:


Ինչպե՞ս և ե՞րբ վառել Հույզերի Մաքրման Մեղրամոմը →

Ուղեցույց`

Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, ասեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:

Վառեք Հույզերի Մաքրման Մեղրամոմը սրբազան արարողությունների՝ ներհայումի, խոկումի ներքին ՄԱՔՐԱԳՈՐԾՄԱՆ ժամանակ:


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսը (երկարություն`)  17-18 սմ
  • Այրման տևողությունը` 2-2.5 ժամ 
  • Գույնը` կարմիր
  • Բույրը՝ բնական մեղրամոմի, սուր օշինդրի և վարդի բույր

Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր օշինդր, վարդի թերթիկներ


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


Հույզերի Մաքրման Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`


Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • Հույզերի Մաքրման Մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

Մտահուզական և Էներգետիկ ոլորտի մաքրումներ

Օշինդր   *   ՆԱՆԷ-ի ձեռքեր   *   ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ   *   Վարդի թերթիկներ

Բերեք ՆԱՆԷ Հույզերի Մաքրման Մեղրամոմի մեղմ մաքրագործող ուժը Ձեր կյանք։

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

... թե, ինչպես են ծնվում
Հույզերի Մաքրման Մեղրամոմերը

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN