ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր
« Նրանք ծնվել են մթից, եկել են ավելացնելու մեր և աշխարհի Լույսը »
- ՆԱՆԷ
Մեղրամոմն արդեն բնության հրաշք է՝ այն բառացիորեն խտացած արևի լույս է։ Մեղուները միլիոնավոր ծաղիկներ են հավաքում՝ հավաքելով դրանց ոսկեգույն էությունը, նեկտարը վերածելով քաղցր մոմի։ Այն կրում է վայրի մեղրի, ամառային դաշտերի և մաքուր, անձեռնմխելի հողի բույրը։
Մեղրամոմը ոչ միայն գեղեցիկ և բուրավետ լրացում է ձեր տան համար, այլև շրջակա միջավայրի
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։
ՆԱՆԷ Մեղրալույսերը գալիս են ընդգծելու և տարածելու այդ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր
Այստեղ ներդաշնակորեն միաձուլվում են ՆԱՆԷ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ու ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄԸ,
որտեղից էլ արարվում են նրբագեղ ՆԱՆԷ ՄԵՂՐԱԼՈՒՅՍԵՐ՝ օժտված հատուկ թրթիռներով:

Բնականություն
+
ՆԱՆԷ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

ՆԱՆԷ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
~ Հրեղեն Լույսի և Սիրո ճառագում ~
ՄԱՆԱՆԷ բրենդի ողջ արարումները Հրեղեն Լույսի նյութականացումն են՝ թաթախված Լուսավորված էակների թրթիռներով:
ՆԱՆԷ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի Հոգին է:
Յուրաքանչյուր մեղրամոմին է փոխանցվում Լուսավոր Էակների թրթիռները՝ ՆԱՆԷ Էներգիաների օգնությամբ:
Իմ հատընտիր արարումներում առկա են իմ ՆԱՆԷ էներգիան ու սերը, մտքերն ու հույզերը:
Վառելով իմ ՆԱՆԷ Լույս մեղրամոմերն՝ իմ ու աշխարհի Լույսն ավելանում է :

Վայելի՛ր ԲՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
~ երբ ավելի ես մոտենում Բնությանը ~
Հումքը` բնական մաքուր մեղրամոմ
Քամու կողմից հավաքված, արևի կողմից մանված։ Մաքուր, վայրի մեղրամոմ՝ երկրի ֆիզիկական ոսկին
Ձեռքերով ԱՐԱՐՈՒՄԻՑ ԼՈՒՅՍ է ծնվում
Յուրաքանչյուր ՆԱՆԷ Լույս Մեղրամոմ արարվում է ՆԱՆԷ-ի ձեռքերով՝ հրավառ մտադրանքով, ներդաշնակ համբերությամբ, բնական մեղրամոմի հանդեպ մեծ սիրով:

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը
- յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
- ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում
- ձևն, տեսքը ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում
- նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում
Ինչու՞ ՆԱՆԷ Մեղրամոմեր
🌿 Հումքը բացառապես բնական է →
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է Բնականության, Մաքուր Գիտակցության Սկզբունքները:
- 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
- զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
- բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)
- Հայաստանյան դաշտերի հիասքանչ ծաղկախառնուրդներ («Ծաղկամոմ» Հավաքածու)
Վայրի բնական մեղրամոմի մասին հետաքրքրաշարժ փաստեր` իմացիր այստեղ
🌿 Արարված է ՆԱՆԷ-ի ձեռքերով →
ՆԱՆԷ Մեղրամոմի պատրաստումը Զգայական է ու Գիտակցված:
Բնական մեղրամոմից մինչև
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմ, փոխակերպումը կատարվում է ՆԱՆԷ-ի ձեռքերի և ներքին
փոխակերպող էներգիայի շնորհիվ:
ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ
Ձեռագործ՞ թե ավելին … - ԿԱՐԴԱԼ այստեղ
🌿 Խաղաղեցնող նրբագեղություն →
- Պարզ ձևեր, բնական ջերմություն, մտածված գեղեցկություն
- Նրբագեղություն միաձուլված մեղրի բնական բույրով: ՆԱՆԷ Մեղրալույսերի նուրբ բույրը կարող է օգնել մեղմել անհանգստությունը
- Բնական նրբագեղության ու արոմաթերապիայի լավագույն համադրություն
🌿 Զգացողություն / Ապրում →
- Ներաշխարհիդ ներդաշնակեցում
- Միջավայրումդ Հրեղեն Լույսի տարածում

Ձեռքի աշխատանք
Ամեն մի ՆԱՆԷ Մեղրամոմ պատրաստվում է հատուկ հոգատարությամբ ու բացառիկ նրբությամբ:
… գործընթաց, որի ժամանակ ձեռքերս զգում են բնության հավերժական թրթիռները:
Էկոլոգիապես մաքուր արտադրանք
-
100% բնական բաղադրիչներ
- Առանց վնասակար քիմիական նյութերի
- Չի վնասում շրջակա միջավայրը
Մաքուր ապագա՝ ճիշտ ընտրությունից:

Օդի մաքրում
100% էկոլոգիապես մաքուր մեղրամոմերը օգնում են մաքրել օդը: Այրվելիս արձակում են բացասական իոններ՝ ստեղծելով նմանատիպ ազդեցություն ինչ սենյակային բույսերը, տան միջավայրը դարձնելով ավելի առողջ։

Երկարատև այրում
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերը, միջին հաշվով, 2 անգամ ավելի երկար են այրվում, քան պարաֆինե մոմերը:
Կարևոր է նշել, որ մեղրամոմն այրվում է մաքուր կայուն բոցով։
ՏԵՍԱԿԱՆԻ
Հիացմունքի խոսքեր
Սրտից խոսքեր իմ և արարումներիս մասին
































