Մեղրամոմեր վառելը շատ նպաստավոր է ու նաև օգտակար:
- ՆԱՆԷ Լույս մեղրամոմերը յուրահատուկ ներդաշնակությամբ են լցնում տարածությանը, ունեն հրաշալի հանգստացնող ԲՆԱԿԱՆ բույր:
- Ախտահանում է տան օդը։ Այրումից առաջացնում են բացասական իոններ, որոնք մաքրում են օդը և օգտակար են մեր օրգանիզմի համար:
- Մեղրամոմերն ավելի երկար ժամանակ են վառվում, էկոլոգիապես մաքուր են։
Տարբեր բույսերի, յուղերի, եթերայուղերի հավելումներով մեղրամոմերը հիանալի են աշխատում մեր տան ու առհասարակ տարածության մակարդակում։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարաֆինի այրումը փակ սենյակում վտանգավոր է մեր առողջության համար Քանի որ պարաֆինը նավթամթերքի մնացորդ նյութ է, ցանկալի չէ այն տանը վառել, մանավանդ ննջարանում:
Իսկ բնական մեղրամոմն անհամեմատ անվտանգ է, այլև օգտակար տեսողության և հոգեկան վիճակի համար։
ԱՅՐՄԱՆ ՈՐԱԿ — Մեղրամոմերն ավելի երկար են վառվում (խտության հաշվին), քան որևէ այլ նյութից մոմերը։Կարևոր է նշել, որ մեղրամոմն այրվում է մաքուր կայուն բոցով։
Նկատառում:
Ծաղկամոմերը, դարչինով ու խոտաբույսերով մեղրամոմերը համեմատ միայն մաքուր մեղրամոմի, ավելի շուտ են հալվում, ճտճտում ու ծորում են: Կարող են հրավտանգ լինել։
ՄԱՔՐՈՒՄ հավաքածու
Մաքրումներն էլ են լինում տարբեր շերտերում․
- ֆիզիկականի պլանի համար խոնավ մաքրումներ ենք անում տունն ու լոգանք ընդունում։
- Մտահուզական մաքրման համար քայլում բնության մեջ, լռում, մոմեր վառում, որ մոմի հրով մաքրվեն մտքերն ու հույզերը։
- Էներգետիկ ոլորտի մաքրումների համար՝ որոշ խոտաբույսերով մեղրամոմեր ենք վառում, աղոթք կամ մանթրաներ ասում։ Դրանք օգնում են կենտրոնանալ, ներհայել, խոկումներ անել։ Ներքին աշխարհում վերանայումներ անել, ինքնավերլուծություններ անել ու անցնել վերափոխումների ու ապաքինման հնարավորինս մեղմ ուղի։
ԳՈՒՐՈՒ հավաքածու
Եթե պատրաստ ես ավելի խորքային տրանսֆորմացիայի՝ ապա կառաջարկեմ ԳՈՒՐՈՒ –ի մեղրալույս։
(Մեղրը մարդ չի կարող շատ ուտել, չէ՞ — կոկորդը կվառի, չէ՞) Այդ զգացումը գուցե առաջանա այս մեղրամոմը վառելուց։ Հուրն ու մեղրամոմի ազդեցությունը բավական ուժեղ ազդեցություն են ունենում հուրն ընկալող մարդկանց վրա։ Մաքրման այդ խորությանը կարող եք զգալ աստիճանաբար։ Կամ էլ կարելի է Գուրու մեղրամոմը վառել օրական մի քանի րոպե։
Չի բացառվում, որ կլինեն մարդիկ ովքեր ոչինչ էլ չեն զգա, այն ուղղակի սովորական մոմ կընկալեն։ Այստեղ գալիս է աշխատելու իմ անունն ու վստահությունը ՄԱՆԱՆԷ բրենդի տարիներով ստեղծած հեղինակությունը։
Մաքրման Հրեղեն լույսի ԳՈՒՐՈՒ հավաքածուից առաջ թերևս կառաջարկեմ ՄԱՔՐՈՒՄ հավաքածուն, Երկմիություն Մաքրող մեղրամոմերը։
Երկմիություն ՄԱՔՐՈՒՄ հավաքածու
Մատենադարանում պահվող հնագույն մատյաններում կան հիշատակություններ բժշկող մոգական մեղրամոմերի մասին։ Սրբազան մեղրամոմից մեր նախնիների հարուստ գիտելիքների հիման վրա պատրաստած տարբեր բույսերի խառնուրդներով ու մեղրամոմեր պատրաստած մոմ։
Հավանդ սրբարար մեղրամոմ՝ Մատենադարանից
Մեր նախնիների մոտ պահպանվել է գիտակցում, որ նախ պարտադիր է տարածությունը մաքրել, որ աղոթքի նստել, դրա համար էլ ծնվեցին ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի Երկմիություն ՄԱՔՐՈՒՄ հավաքածուն։ Մեր նախնիներն ասում էին, որ երկնքից իջնում են հրեշտակներ, երբ աղոթք ենք անում, իսկ նրանց ցանկալի է կանչել մաքուր տեղ։
Կարող եք տեսնել մուգ կանաչ մաքրող ու խնկամոմ կամ մաքուր մեղրամոմը՝ օշինդրով, ներքևում՝ խնկամոմ կամ ռեհանով․․․
Այս յուրօրինակ մեղրամոմերի վերին մասը մաքրող է (օշինդրով ու գիհիով է), ներքևում երկրորդ մասը՝ խնկամոմ, սիրո (վարդի թերթիկներով ու վարդայուղով է) կամ բարիքի (ռեհանով, դաղձով) համար է։ Դրանք նախ մաքրում են տարածությունը, հետո սեր, բարիք կամ ներդաշնակություն, անդորր բերում։
- Օշինդրը հայտնի է իր մաքրող հատկությամբ։ Մեղրամոմի հետ հրաշալի մաքրում է տարածությունը նեգատիվից։
- Խունկը նուրբ պլանի սրբազան էակների համար էներգետիկ սնուցում է։
- Մեղրամոմի հետ ավելացնում է մեր լույսն ու սերը։
Տրանսֆորմացնող, նպատակային ու մաքրող մոմերը կարող են լինել ձեր նախընտրած չափսերի:
Կարող եք պատվիրել Ծննդյան տոների համար, բենտո կամ ավելի մեծ մեղրամոմեր, ծաղկամոմեր, սիրո էներգիաներով ներծծված։
ԳՈՒՐՈՒ հավաքածու (շարունակություն)
Հրեղեն Լույսը նյութականացնելու համար երկար փոխակերպումների տարիներ, հաստատակամ ջանքեր ու հոգևոր պրակտիկաներ էին ինձ հարկավոր։ Այդ մեղրալույսերն եկան, երբ ես պատրաստ էի նրանց ծնունդ տալ։ Ոչ թե պատրաստել գույների խաղով ու որոշակի տեխնիկաներով, այլ բոլորովին այլ՝ նուրբ գիտակցական ընկալմամբ ու ՍԻՐՈ զգայական դաշտով։
Ստանալով իմ Ուսուցչի օրհություններն ու շնորհներ՝ նուրբ պլանից, երազներ ու նշաններ՝ իմ ուղին կամաց բացվում է ոտքերիս առաջ։
ԳՈՒՐՈՒ հավաքածուի մեղրամոմերը ծնվում են, երբ իրենք են ուզում, պատվերով չեն։
Պատահում է, որ մտադրված եմ որևէ պատվեր պատրաստել, բայց փափուկ ջերմ մեղրամոմն ու փոխակերպված հոգեվիճակս թելադրում է ձեռքս վերցնել գույները։ Ու սկսվում է մեղրամոմի ու գույների սիրախաղը։
Այն ընթանում է կոնկրետ մի պրակտիկայով, որն էլ հենց թելադրեց հավաքածուի անվանումը։ Այս ամենը մի միջոց է մեր՝ նյութական պլան բերելու Արարչական, աստվածային, Լույսի հիերարխիայի Սիրո, բժշկող ու երջանակության տանող էներգիան։
Իսկ հոգեկան, ավելի խոր դիտարկումների համար ԳՈՒՐՈՒ հավաքածուի մեղրալույսերի օգնությամբ շփվում ենք Հրեղեն աշխարհի հետ։ Այն ավելի խորն է և նուրբ։ Խորքային ընկալումներ է բացում, երբ պատրաստ ենք լինում։
Այդ է պատճառը, որ քչերն են դա ընկալում։ Գուցե այդ Լո՞ւյսն է որոշել իմ միջոցով այս աշխարհ գալ։
Սիրով՝ ՆԱՆԷ

Մի մասնիկ ՆԱՆԷ-ից

Շարունակե՞նք կյանքը փոխելու փոքրիկ քայլերը…

Կանանց հոգևոր վերածնունդի դարաշրջանը

ՆԱՆԷ Մեղրամոմի Թերապիա - Ինչ՞ է այն

ՄՈՄԸ ՓՉԵԼՈՎ ՄԻ՛ ՀԱՆԳՑՐԵՔ

Ձեռագործ՞ թե ավելին … →

Փոխակերպումների ուղիներ

Արտաքի՞ն լույս թե կայծ


