ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


?

ոգեղեն ներշնչանք



Արևի ԱՊՐԵՑՆՈՂ Հուր

Բնության ԲՈՒՅՐ

Ներքին Հոգեվիճակի ԽԱՂԱՂԵՑՈՒՄ


Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա


Արժեքը ըստ չափսերի / 1 հատ

2 500 ֏ / 3 500 ֏


Բնական մեղրամոմ | Ապրեցնող ԼՈՒՅՍ | Այրումը`   1 ~ 3 ժամ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

Այս յուրահատուկ Ծաղկամոմերը ձեզ կտեղափոխեն բնության գիրկ:

Կվայելեք մեր անտառների ու դաշտերի ծաղիկների մեղուների սիրախաղն ու կհանգստանաք առօրյա հոգսերից:

💐


Աչքերի համար ու ներքին հոգեվիճակը խաղաղացնելու հիանալի բալասան կդառնա՝ բնական մեղրաբույրով, արևի հուրով և ՆԱՆԷ -ի էներգիայով:


Մաքուր ԼՈՒՅՍ Ձեզ

ԼուսաՍեր ՆԱՆԷ-ից

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Ինչու՞ - ը →

ՆԱՆԷ «Մեղրագույն» Ծաղկամոմը միտված է վերադարձնելու քեզ՝ դեպի քո բնույթ:

Փակենք աչքերն ու մեզ կզգանք հայրենի անտառներում, գուցե նաև լսենք դաշտային հիասքանչ ծաղիկներից նեկտար տանող մեղուների բզզոցը, այդ ծաղկափոշու բույրը կներթափանցի մեր ամեն բջջի մեջ ու կակտիվացնի ի սկզբանե կնոջ ու բնության միասնական էներգետիկ դաշտը:

«Մեղրագույն» Ծաղկամոմի էսթետիկ գեղեցկությունը նաև ներքին գեղեցիկ հոգեվիճակի արարիչ թող դառնա:


Այս նրբագեղի հետ ավելին, քան հիշվող զգացողություններ`

  • Ռոմանտիկ սիրո երեկոներ կամ ընթրիքներ
  • Նրբաճաշակ տոնական դեկոր
  • «Քաղց » ՆՎԵՐ՝ էկո փաթեթավորմամբ


ՆԱՆԷ Ծաղկամոմերը փոխանցում են ծաղկային թարմության, ներդաշնակության, նրբագեղության զգացողություններ և հրաշալիորեն համադրելի են տարբեր ինտերիերների հետ։


Ինչպե՞ս և ե՞րբ վառել - ը →

Անկախ նրանից, թե 

  • Դուք հանգստանում եք երկար աշխատանքային օրից հետո,
  • պատրաստվում հյուրերի ընդունելությանը
  • թե վայելում եք խաղաղ ժամ գրքի հետ

ՆԱՆԷ Ծաղկամոմերը կատարյալ են նաև տանը հանգիստ, լուռ պահերի համար։

Պատմեք նրան Ձեր սրտի ուրախության առիթն ու վառեք այս նուրբ Ծաղկալույսը։
Թող այն տարածվի, դիպչի բոլորի սրտերին, բոցավառի ու հազարապատկվի։


Վառեք այս նրբագեղ ծաղկային մեղրալույսը օրվա ցանկացած ժամի՝ 

Շնորհակալության համար. երջանիկ ուրախ պահերին ուրախությունը կիսելով ավելանում է:

Մտադրանք դրեք, որ Ձեր երջանկությունը տարածվում է ամենուր և ավելացնում աշխարհի Լույսը.

Ուրախության ու բարության թրթիռները թող տարածվեն ամենուր:


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն մատներով կամ հատուկ զանգակով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսերը (երկարություն)`
    փոքր`   12-14 սմ
    մեծ`       20-22 սմ
  • Այրման տևողությունը` 1~3 ժամ 


  • Գույնը` ?
  • Բույրը՝ բնական նուրբ մեղրամոմի բույր, առանց բուրանյութերի

Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր ծաղկային բաղադրիչներ՝ միմոզա
  • սննդային ներկանյութեր


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


«Մեղրագույն» Ծաղկամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`

Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • «Մեղրագույն» Ծաղկամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն մատներով կամ հատուկ զանգակով

ծաղիկներ, ներդաշնակություն, մեղրալույսեր

Մաքուր մեղրամոմ   *   ՆԱՆԷ-ի ձեռքեր   *   Ապրեցնող հուր   *   ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ

Բերեք բնական ՆԱՆԷ - ի նրբագեղությունն ու ջերմությունը Ձեր տարածք։ 

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

ԿԱՐԵՎՈՐ Է. Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

... թե, ինչպես են ծնվում
ՆԱՆԷ «Մեղրագույն» Ծաղկամոմերը

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  ֏500


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • Ստանդարտ առաքում: Սկսած ₽1,800-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • Major Express (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽7,600-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • Ստանդարտ առաքում: Սկսած $15-ից (քաշից կախված)
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած $91-ից (քաշից կախված)



Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN