Ռեհանով «Բարիք» մեղրամոմ
Մեդիտացիոն պրակտիկաների համար
Բարիքի և բարեկեցության նոր հոսք
Հոգեվիճակի ԽԱՂԱՂԵՑՈՒՄ
Մաքուր ՄՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՈՒԺԳՆԱՑՈՒՄ
ԱՌԱՏՈՒԹՅԱՆ հոսքի ԱՎԵԼԱՑՈՒՄ
Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա
Մարիչիի, Ձամբալայի և Գանեշի պրակտիկաներ
Արժեքը / 1 հատ
3 500 ֏
Բնական մեղրամոմ | ՀՐԱՎԱՌ մտադրանքով արարված | Այրումը` ~ 2 ժամ
🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:
🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.
- Ռեհանով ԲԱՐԻՔ Մեղրամոմ -
ԱՆԱՀԻՏ ԴԻՑԱՄՈՐ ԾԻՍԱԿԱՆ ԲՈՒՅՍ ԱՐՔԱՅԻԿ - Ռեհան
Ըստ Հայկյան հնագույն ուսմունքի, ներկայացվում է, որ Անահիտ Դիցամոր սրբազան տաճարներում արքայիկի (ռեհանի) թարմ ճյուղերով սրբազան ջուրն է օրհնվել:
Ռեհանով (Արքայիկ) մեղրամոմը լուսավոր ԲԱՐԻՔԻ խորհրդանիշ է։ Բայց հիշենք, որ իրական Բարիք է նաև Սերը, երջանկությունը, առողջությունը․․․
Այս մեղրամոմը միտված է խթանելու առատության, նոր հնարավորությունների և նյութական հոսքի աճը:
- Ռեհանը՝ ապրեցնող, բժշկող
- Մեղրամոմը՝ ջերմություն
- ՀՈՒՐԸ՝ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ մտադրանք
- Իսկ ԲԱՐԻՔԸ՝ այն, ինչին դուք պատրաստ եք Բացվել և Ընդունել
Հրեղեն Լույսի օրհնությունը դառնում է այդ ճանապարհի ակունքը։
ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Ինչու՞ Ռեհանով «Բարիք» մեղրամոմը →
Ռեհանով «Բարիք» Մեղրամոմի ԲՆԱԿԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆՆ ու Ռեհանի ՍՈՒՐ ԲՈՒՅՐԸ կօգնեն ձեր տարածքում ստեղծել հանգիստ, ներդաշնակ և հաճելի մթնոլորտ։
Ռեհանը դարեր շարունակ համարվել է առատություն, ֆինանսական հաջողություն և տան բարեկեցություն խորհրդանշող բույս։ Շատ մշակույթներում այն օգտագործվել է որպես բարգավաճման խորհրդանիշ։
Ռեհանով «Բարիք» Մեղրամոմը միտված է.
- մի պահ դադար առնել
- կենտրոնանալ ձեր մտադրությունների վրա
- խթանել ԲԱՐԻՔԻ, ԱՌԱՏՈՒԹՅԱՆ հոսքը
«Բարիք» հավաքածուն պատրաստվում է Բարեբերության որակներ կրող Լուսավոր էակների հզոր պրակտիկաներով:
Այստեղ կարևորը ոգեշնչումն ու մոտիվացիան են:
Ամեն Մաքուր ու Վեհ նպատակի ծառայացնելու համար դուք հաստատ կկարողանաք ավելացնել ձեր բարիքը. ֆինանսական հոսքերը, առողջությունն ու երջանկությունը:
Ինչպե՞ս և ե՞րբ վառել Ռեհանով «Բարիք» մեղրամոմը →
Կարևոր պրակտիկա.
Երբեմն բարեկեցության համար անհրաժեշտ է ոչ թե ավելի շատ պահել, այլ՝ ազատել հինն ու տեղ բացել նորի համար։
Հարկավոր է ունենալ մաքուր մտադրանք, թե ինչի համար է ձեզ դա պետք և ուր է ուղղվելու գումարը, որը քեզ հարկավոր է: Ապա սկսել մեղրամոմերի հետ ծանոթանալ, շփվել, պահել ձեռքերում:
Հետո վառելով կրկնել մեր այբուբենի հնչյունները Այբ-ից մինչև Քէ:
Մտապատկերելով, թե ինչպես են վերևից ձեզ վրա իջնում բարիքի ոսկեղօծ փաթիլներ կամ ճառագայթներ ու դուք տարածում եք դրանք: Կարևորը չեք պահում միայն ձեզ: Բարիքով կիսվելով այն հազարապատկվում է: Էներգիան շարժվում է մշտապես:
Կարող եք անել Մարիչիի, Ձամբալայի և Գանեշի պրակտիկաները, եթե նրանց հետ ծանոթ եք:
Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:
(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):
Առանձնահատկությունները →
Բնութագրիչներ
- Չափսը`
երկարություն` 14 -15 սմ - Այրման տևողությունը` ~2 ժամ
- Գույնը` մեղրագույն
- Բույրը՝ ռեհանի սուր թարմացնող բույր (մինչ մեղրամոմի վառելը),բնական մեղրամոմի բույր, առանց բուրանյութերի
Բաղադրություն՝
- մաքուր բնական մեղրամոմ
- չոր բուսական բաղադրիչ՝ ռեհան
Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:
- 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
- զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
- բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)
Ռեհանով «Բարիք» մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:
- ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)
Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →
ՈՒՂԵՑՈՒՅՑ`
Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
- Ռեհանով «Բարիք» մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
- Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ:
- Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
- հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
- վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
- քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
Բարեբերության ճառագայթը Ձեր կյանքում
Մաքուր մեղրամոմ * ՆԱՆԷ-ի ձեռքեր * Հրավառ մտադրանք * Ռեհան (Արքայիկ)
Բերեք բնական ՆԱՆԷ Ռեհանով «Բարիք» մեղրամոմի ջերմությունը Ձեր տարածք։
Գտեք ձեր Լույսը
ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ
Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է
- Բնականություն
- Մաքուր Գիտակցության Սկզբունքները
Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ
Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում
ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ
ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը
- յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
- ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում
- ձևն, տեսքը ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում
- նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում
🌍 Առաքում →
Հայաստան
- Տեղական առաքում (Երևան)` ֏1,500
Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
- Նույն օրվա առաքում (Երևան)` ֏3,000
Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
- ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)` սկսած ֏500 (կախված քաշից)
ԱՄՆ
- Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
Առաքում միջինում 15 օր
Եվրոպա
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)
Ռուսաստան
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)
Այլ երկրներ
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը
Կարող եք ընտրել ինչպես նաև

















