«Շագանակագույն» Ծաղկամոմ
Ներքին ուժի, կամքի ու ծաղկունքի խորհրդանիշ
Մայր Հողի ՈՒԺ
Արևի Կենարար ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ
Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա
Արժեքը / 1 հատ
3 500 ֏
Բնական մեղրամոմ | Միմոզայի ծաղկափոշի | Այրումը` 2 ~ 3 ժամ
🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:
🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.
Մայր հողի ու Արևի մեղմ պար
որտեղ «խտացված» են հողի ամուր կառուցվածքը ու արևի կենարար փայլը։
💐
Շագանակագույն մեղրամոմն ու միմոզայի (գարնան խորհրդանիշ, սիրո ծաղիկ) ծաղկափոշին միասին տալիս են նուրբ ոճ այս Լույս մեղրամոմին։
ԾաղկաԼՈՒՅՍ Ձեզ` ԼուսաՍեր ՆԱՆԷ-ից
ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Ինչու՞ «Շագանակագույն» Ծաղկամոմը→
Այս յուրօրինակ Մեղրալույսը կհիշեցնի վաղ գարունը ու ծաղկունքի սպասումը, երբ դեռ բնությունը չի կանաչել:
Մայր հողի, դեղին արևային միմոզայի և մեղրամոմի ուժը կլուսավորեն ձեր տարածությունը տարվա ցանկացած եղանակի ու օրվա ցանկացած ժամի:
Այս նրբագեղի հետ ավելին, քան հիշվող զգացողություններ`
- Սեղանի ձևավորման համար շագանակագույն մեղրալույսեր
- Նրբաճաշակ տոնական դեկոր
- ԻՆՔՆԱՏԻՊ ՆՎԵՐ՝ էկո փաթեթավորմամբ
ՆԱՆԷ Ծաղկամոմերը փոխանցում են ծաղկային թարմության, ներդաշնակության, նրբագեղության զգացողություններ և հրաշալիորեն համադրելի են տարբեր ինտերիերների հետ։
Ինչպե՞ս և ե՞րբ վառել «Շագանակագույն» Ծաղկամոմը →
Անկախ նրանից, թե
- Դուք հանգստանում եք երկար աշխատանքային օրից հետո,
- պատրաստվում հյուրերի ընդունելությանը
- թե վայելում եք խաղաղ ժամ գրքի հետ
ՆԱՆԷ Ծաղկամոմերը կատարյալ են նաև տանը հանգիստ, լուռ պահերի համար։
Պատմեք նրան Ձեր սրտի ուրախության առիթն ու վառեք այս ինքնատիպ Ծաղկալույսը։
Թող այն տարածվի, դիպչի բոլորի սրտերին, բոցավառի ու հազարապատկվի։
Վառեք այս ծաղկային մեղրալույսը օրվա ցանկացած ժամի՝
Շնորհակալության համար. երջանիկ ուրախ պահերին ուրախությունը կիսելով ավելանում է:
Մտադրանք դրեք, որ Ձեր երջանկությունը տարածվում է ամենուր և ավելացնում աշխարհի Լույսը.
Ուրախության ու բարության թրթիռները թող տարածվեն ամենուր:
Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:
(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):
Առանձնահատկությունները →
Բնութագրիչներ
- Չափսը (երկարություն)` 12-16 սմ
- Այրման տևողությունը` 1.5~2 ժամ
- Գույնը` շագանակագույն
- Բույրը՝ բնական նուրբ մեղրամոմի բույր, առանց բուրանյութերի
Բաղադրություն՝
- մաքուր բնական մեղրամոմ
- չոր ծաղկային բաղադրիչ՝ միմոզայի ծաղկափոշի
- սննդային ներկանյութեր
Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:
- 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
- զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
- բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)
«Շագանակագույն» Ծաղկամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:
- ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)
Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →
ՈՒՂԵՑՈՒՅՑ`
Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
- «Շագանակագույն» Ծաղկամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
- Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ:
- Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
- հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
- վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
- քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով
ծաղիկներ, ներդաշնակություն, մեղրալույսեր
Մաքուր մեղրամոմ * ՆԱՆԷ-ի ձեռքեր * Ապրեցնող հուր * ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Վառեք բնական ՆԱՆԷ «Շագանակագույն» Ծաղկամոմը Ձեր ներքին խաղաղության, ներդաշնակության, ոգեշնչման ավելացման համար
Գտեք ձեր Լույսը
ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ
Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է
- Բնականություն
- Մաքուր Գիտակցության Սկզբունքները
Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ
... թե, ինչպես են ծնվում
ՆԱՆԷ «Շագանակագույն» Ծաղկամոմերը
Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում
ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ
ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը
- յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
- ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում
- ձևն, տեսքը ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում
- նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում
🌍 Առաքում →
Հայաստան
- Տեղական առաքում (Երևան)` ֏1,500
Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
- Նույն օրվա առաքում (Երևան)` ֏3,000
Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
- ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)` սկսած ֏500 (կախված քաշից)
ԱՄՆ
- Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
Առաքում միջինում 15 օր
Եվրոպա
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)
Ռուսաստան
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)
Այլ երկրներ
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը
Կարող եք ընտրել ինչպես նաև





















