«Էքսկլյուզիվ» Ծաղկամոմ Mod 2 | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր
«Էքսկլյուզիվ» Ծաղկամոմ Mod 2 | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


«Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմ

Սքանչելի ոգեշնչման աղբյուր



էսթետիկա

եզակիություն

բնականություն

💐


Ավելացրած`  ՆԱՆԷ էներգետիկան



Արժեքը`

7 000 ֏ / 1 հատ


Բնական մեղրամոմ | Մաքուր Լույս | Այրումը`  ~ 1.5 ժամ


🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

Բույր, գույն ու Հրեղեն լույս

բնական հազվագյուտ համադրություներ


Մեղրամոմի այս գույնը ԾՈՎԻ ՄՈՎ գույնն է, որն ամենաբարդն է ստանալը


Վրայի ներդաշնակված չափազանց նուրբ սպիտակ ծաղիկը կոչվում է Վայրի Գազար կամ Ամին (լատ. Ammi) 


Առկա է միայն մեկ օրինակ

Վաճառքից հետո այս մեղրամոմի ֆոտոները կմնան ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի ցուցադարանում կամ «պատմության թանգարանում»:

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

«Էքսկլյուզիվ» Ծաղկամոմ Mod 2 | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Ինչու՞ «Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմը →

Քեզ կտանի ընտրյալների յուրօրինակ աշխարհ, դու կվայելես այն միակ Ծաղկամոմն ուր համատեղված է էսթետիկան, եզակիությունն ու բնականությունը:

Փակիր աչքերդ. Ծաղկի (համարյա աննկատ) ու մեղրամոմի բույրերը միասին կտանեն քեզ ճամփորդելու անտառ, ուր մեղմ քամուց անտառի կանաչի ֆոնին ծածանվում են Սպիտակ Ամին-ի զամբյուղները...

ՆԱՆԷ «Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմի հետ ավելին, քան հիշվող զգացողություններ`

  • Սիրելի մարդու համար` ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՈՃԱՅԻՆ ՆՎԵՐ`  էկո փաթեթավորմամբ
  • Բարձրաճաշակ տոնական սեղան ձևավորելու դեկոր`


ՆԱՆԷ Ծաղկամոմերը
փոխանցում են ծաղկային թարմության, ներդաշնակության, նրբագեղության զգացողություններ և հրաշալիորեն համադրելի են տարբեր ինտերիերների հետ։  

Ինչպե՞ս և ե՞րբ վառել «Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմը →

Ուղեցույց`

Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, ասեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:

Գիհիով Մաքրող Մեղրամոմը հատկապես ցանկալի է վառել.

Անկախ նրանից, թե Դուք հանգստանում եք երկար աշխատանքային օրից հետո, պատրաստվում հյուրերի ընդունելությանը, թե վայելում եք խաղաղ ժամ գրքի հետ, ՆԱՆԷ Ծաղկամոմերը կատարյալ են տանը հանգիստ, լուռ պահերի համար։


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ

Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ

  • Չափսը (երկարություն`)  15 սմ
  • Այրման տևողությունը` մոտ 1.5 ժամ 
  • Գույնը` մով կապույտ
  • Բույրը՝ բնական նուրբ մեղրամոմի բույր, առանց բուրանյութերի

Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր ծաղիկ`  Ամին (լատ. Ammi)
  • սննդային ներկանյութեր

Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)

«Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)

Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`

Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • «Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

ծաղիկներ, ներդաշնակություն, մեղրալույսեր

Մաքուր մեղրամոմ   *   ՆԱՆԷ-ի ձեռքեր   *   Ապրեցնող հուր   *   ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ

Բերեք բնական ՆԱՆԷ «Էքսկլյուզիվ» Կապույտ Ծաղկամոմի նրբագեղությունն ու ջերմությունը Ձեր կյանք։ 

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN