ԳՈՒՐՈՒ հավաքածու մեղրամոմեր
Հրեղեն Լույսը նյութականացնելու համար երկար փոխակերպումների տարիներ, հաստատակամ ջանքեր ու հոգևոր պրակտիկաներ էին ինձ հարկավոր։
Արևելյան Ուսմունքներում առանձնակի կարևոր է Լուսակիր Ուսուցչի դերն ու նշանակությունը: Սրտային էներգիաների ակտիվացումով ուղեկցվող մեղրամոմի ու գույների տիեզերական պարի արդյունքում ծնվել է այս հավաքածուն:
Ստանալով իմ Ուսուցչի օրհություններն ու շնորհներ՝ նուրբ պլանից, երազներ ու նշաններ, իմ ուղին կամաց բացվում է ոտքերիս առաջ։
Գուրու մեղրալույսերն եկան, երբ ես պատրաստ էի նրանց ծնունդ տալ։ Ոչ թե պատրաստել գույների խաղով ու որոշակի տեխնիկաներով, այլ բոլորովին այլ՝ նուրբ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ընկալմամբ ու ՍԻՐՈ զգայական դաշտով։
.. ԳՈՒՐՈՒ հավաքածու մեղրամոմերը ծնվում են, երբ իրենք են ուզում, պատվերով չեն ..
Պատահում է, որ մտադրված եմ որևէ պատվեր պատրաստել, բայց փափուկ ջերմ մեղրամոմն ու փոխակերպված հոգեվիճակս թելադրում է ձեռքս վերցնել գույները։ Ու սկսվում է մեղրամոմի ու գույների սիրախաղը։
Այն ընթանում է կոնկրետ մի պրակտիկայով, որն էլ հենց թելադրեց հավաքածուի անվանումը։ Այս ամենը մի միջոց է մեր՝ նյութական պլան բերելու Արարչական, աստվածային, Լույսի Հիերարխիայի Սիրո, բժշկող ու երջանակության տանող էներգիան:
Հոգևոր, ավելի խոր դիտարկումների համար ԳՈՒՐՈՒ հավաքածու մեղրալույսերի օգնությամբ շփվում ենք Հրեղեն աշխարհի հետ։
Տարբեր նուրբ ու հզոր էներգիաներով ու մանթրաներով Գուրուի տիեզերական Լույսը բերում ենք մեր կյանք ու տարածում ամենուր:
Գունային երանգների անկրկնելի խաղն այդ էներգիաների յուրօրինակ արտացոլումն է: Կան մարդիկ ովքեր մեղրամոմի նկարն անգամ տեսնելիս զգում են, թե որ պրակտիկայի թրթիռներն են տարածվում: Օրինակ Սիրո դիցուհիների էներգիաներով մեղրալույսերը շատ տարբերվում են մաքրող և պաշտպանող մեղրամոմերիվ տարածվող թրթիռներից (նաև գույներով և բաղադրությամբ):
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմ վառելը նշանակում է Սրբազան Լույս, աղոթք սփռել քո տարածքում
Բոցավառի՛ր քո սեփական հուրն ու լույսը…
ՆԱՆԷ
Գուրու-ի Լույսը ոչ միայն լցնում է ձեր տարածությունը կենդանի Լույսով, այլ ցրում է խավարը: Որտեղ խավար կա, չկա ուրախություն երջանկություն և առողջություն:
Լույսը պայքարով չի հեռացնում խավարին, չէ՞: Այն ուղակի բոցավառվում է ու խավարն այլևս չկա:
Գուրու-ի Լույսը լուսավորում է մի քանի զուգահեռ աշխարհ
Գուրու-ի Լույսը ներթափանցում է մեր բոլոր աշխարհները՝ ֆիզիկական տարածությունը լուսավորելուց բացի:
Մտնում է մեր հուզական աշխարհն ու ցրում անհանհստություններն ու վախերը (այնքան, որքան դու կարողանում ես բացվել ու բաց թողնել): Մաքրում է խառնաշփոթ մտքերի հոսքերը, երբ կենտրոնանում ես նրա Հուրին նայելու ու նրան ընկալելու համար:
Միաժամանակ գնում է ֆիզիկական տեսողության լավացում:
Նորից ընդգծեմ`
ԵԹԵ ԴՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ ԱՇԽԱՏԵԼ ԳՈՒՐՈՒ-Ի ԼՈՒՅՍԻ ՀԵՏ
Բուդդաների ընտանիքների անուններով են կոչվում այս եզակի հավածուի մեղրալույսերը՝
Պադմա և Վաջրա:
Ամեն Բուդդաների ընտանիք իր մանթրան ունի, գույն ու հնչյուն, որակ և այլն: Նրանք բոլորն էլ մեր Լույսն ավելացնելու համար են:
Բարձր հոգևոր գիտելիքների էներգիաներով պատրաստած յուրաքանչյուր մեղրամոմ (կամ Պահապան Զարդ) իրենով իսկ շատ արժեքավոր է:
Նրանք ամեն մեկն իր գաղտնագիտական որակն ու էներգետիկան ունի:
Գուրու «ՊԱԴՄԱ»
Խորքային զգացումներից այս տեսակը ձեզ կբերի ներքին բացահայտումների զգացումներ, իմաստության գիտակցում:
Բայց այս զգացումներին հասնելու և ապրումներն ունենալու համար փորձեք լիովին կտրվել առօրյայից: Վառեք այս եզակի Մեղրալույսը երբ մենակ եք, նախապես անջատելով հեռախոսը և հեռու մնալով ձեզ շեղող ցանկացած հանգամանքներից:
Գուրու «ՎԱՋՐԱ»
Վաջրան բերում է հոգևոր ինքնաբացահայտման, ներհայումի համար Խաղաղության Լույս, Ուժ՝ Ձեր Ճանապարհի Լույսի համար: Այս առանձնահատուկ Մեղրամոմերի հետ զգայական խոկումներ անելիս հնարավոր է Անսահման Ուրախություն զգաք:

Մեղրամոմ ու Խունկ

Օշինդրը ...

Հետաքրքրաշարժ փաստեր մեղրամոմի մասին

«Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմ


