Մատենադարանում պահվող հնագույն մատյաններում կան հիշատակություններ բժշկող մոգական մեղրամոմերի մասին։ Սրբազան մեղրամոմից մեր նախնիները իրենց հարուստ գիտելիքների հիման վրա պատրաստել են մեղրամոմեր՝ տարբեր բույսերի խառնուրդներով։
Ոգեշնչվելով Մատենադարանում պահպանվող Հավանդ սրբարար մեղրամոմով, պատրաստվեցին այս եզակի Երկ-Միություն Մեղրալույսերը։
Մեր նախնիների մոտ պահպանվել է գիտակցում, որ նախ պարտադիր է տարածությունը մաքրել, որ աղոթքի նստել, դրա համար էլ ծնվեցին ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի Էքսկլյուզիվ «Երկ-միություն» մեղրամոմերը` «Մաքրող» հավաքածու։
Քրիստոնյա մեր նախնիներն ասում էին, որ երկնքից իջնում են հրեշտակներ, երբ աղոթք ենք անում։ Իսկ նրանց ցանկալի է կանչել մաքուր տեղ։ Կարող եք տեսնել մուգ կանաչ մաքրող ու խնկամոմ կամ մաքուր մեղրամոմը՝ օշինդրով, ներքևում՝ խնկամոմ կամ ռեհանով․․․
Այս յուրօրինակ մեղրամոմերի վերին մասը մաքրող է (օշինդրով ու գիհիով է), ներքևում երկրորդ մասը՝ խնկամոմ, սիրո (վարդի թերթիկներով ու վարդայուղով է) կամ բարիքի (ռեհանով, դաղձով) համար է։ Դրանք նախ մաքրում են տարածությունը, հետո սեր, բարիք կամ ներդաշնակություն, անդորր բերում։
— Օշինդրը հայտնի է իր մաքրող հատկությամբ։ Մեղրամոմի հետ հրաշալի մաքրում է տարածությունը նեգատիվից
— Խունկը նուրբ պլանի սրբազան էակների համար էներգետիկ սնուցում է։ Մեղրամոմի հետ ավելացնում է մեր լույսն ու սերը
— Բնական մաքուր մեղրամոմը, միաձուլված ամենի հետ, ավելացնում է մեր լույսն ու սերը

ԲՆԱԿԱՆ ԲՈՒՅՐԵՐ… ավելի քան մոտ ԲՆՈՒԹՅԱՆԸ

«Գուրու» Մեղրամոմերի Տիեզերական Լույսը

Մեղրամոմ ու Խունկ

Օշինդրը ...


