«Երկմիություն» Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր
«Երկմիություն» Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր
«Երկմիություն» Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


«Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմ

Բնական բաղադրիչների և ՆԱՆԷ էներգիաների միություն


ՄԵԿ Մեղրամոմով

էներգետիկ հոսքերի ԲԱԶՄԱՇԵՐՏ Մաքրումներ


Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա


Բնական մեղրամոմ | Ձեռքով արարված | Այրումը 2~2.5 ժամ


Արժեքը՝ 

8 000 ֏ / 1 հատ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

Այս հզոր Մեղրամոմը ստեղծվել է էներգետիկ մաքրման և պաշտպանական ծեսերի համար։

Այստեղ համագործակցում են բնական բաղադրիչներն ու ՆԱՆԷ էներգիաները: Օշինդրը մեղրամոմի հետ այրվելիս իր ծխով մաքրում, պաշտպանում է մարդու ա(հ)ուրան և սենյակի էներգետիկ տարածությունը։


Երկմիություն Մեղրամոմը հանդես է գալիս 4 տեսակով․

Բոլորի վերևի հատվածը օշինդրով է

  1. ՍԻՐՈ. ներքևի հատվածում` վարդայուղ
  2. ԲԱՐԻՔԻ. ներքևի հատվածում` ռեհան, դաղձ․․․
  3. ԱՂՈԹՔԻ. ներքևի հատվածում` խունկ
  4. ԵՐԱԶԱՆՔԻ. ներքևի հատվածում` ծաղկախառնուրդներ


  • Օշինդրը մեղրամոմի հետ այրվելիս իր ծխով մաքրում, պաշտպանում է մարդու ա(հ)ուրան և սենյակի էներգետիկ տարածությունը։
  • Իսկ վարդայուղը, տարբեր չոր բույսերը, խունկը և ծաղկախառնուրդները օգնում են բացել բարօրության, սիրո, երազանքների իրագործման դռները։

Ավելին՝ տես այստեղ


Ո՞ր ոլորտի մաքրումն է հիմա առաջնային քեզ համար։

Ցանկության դեպքում՝ անհատական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն։

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

«Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմ` պատրաստված ՆԱՆԷ-ի ձեռքերով

Ինչու՞ «Երկ-միություն» Մեղրամոմ →

Այս հզոր եզակի «Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմերն եկան զարմանահրաշ զգացումներ բերելու ձեզ․

Մաքրագործումներից հետո նրանք հնարավորություն են պարգևում զգալ թեթևության, ուրախության և մաքրության թրթիռներ։ Տարածությունը կարծես սկսում է շնչել մեղրի անուշ բույրով, ձգելով դեպի ձեզ Սեր ու Բարեկեցություն։


Այս «Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմը Ձեզ մոտ կառաջացնի.

  • սիրո, բարիքի էներգետիկ հոսքերի (каналы) մաքրում
  • արտասովոր ՍԻՐՈ զգացում (մեղրամոմի ներքևի հատվածի օգնությամբ)
  • ԲԱՐԻՔԻ ավելացում (մեղրամոմի ներքևի հատվածի օգնությամբ)  
  • զգալի փոփոխություններ ֆիզիկական մակարդակում


Ինչպե՞ս և ե՞րբ վառել «Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմը →

Այս ՆԱՆԷ «Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմերի ՀՈՒՐԻ 🔥 ազդեցությամբ միջավայրը մաքրագործվում է․


ԻՆՉՊԵ՞Ս վառել

Ուղեցույց`

Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, պատմեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:

Նստեք լույսի կողքին։ Ուշադրությունը բերեք ներս։  


Ե՞ՐԲ վառել

«Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմը հատկապես ցանկալի է վառել, երբ զգում եք, որ 

  • սերն ու բարիքը պակասել են ձեր տանից: 
  • շատացել են անհիմն վեճերը
  • երբ մեծ ջանքեր եք գործադրում. իսկ տան բարիքը չի ավելանում կամ անհաջողությունների զգալի շարան է 

Նաև ցանկալի է վառել, երբ գիտակցում ես, որ տարածությունը նախ անհրաժեշտ է մաքրել, հետո աղոթք անել կամ սիրո ու բարիքի նպատակային Լույս վառել:


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսը (երկարություն)`  18-20 սմ
  • Այրման տևողությունը`  2-2.5 ժամ 
  • Գույնը` մուգ կանաչ-կարմիր, կանաչ մուգ-մեղրագույն
  • Բույրը՝ ըստ օգտագործված բաղադրիչների բույրերի


Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր օշինդր, դաղձ, ռեհան, երեքնուկ, խունկ, ծաղկախառնուրդներ  


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


«Երկ-միություն» Մաքրող Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`

Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • «Երկմիություն» Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

Մտահուզական և Էներգետիկ ոլորտի մաքրումներ

Մաքուր մեղրամոմ   *   ՆԱՆԷ-ի ձեռքեր   *   Ապրեցնող հուր   *   ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ

Բերեք «Երկ-միություն» Մաքրող բնական Մեղրամոմի  մաքրող ուժի հրաշագործ ազդեցությունը Ձեր կյանք։

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

... թե, ինչպես են ծնվում
ՆԱՆԷ «Երկմիություն» Մաքրող Մեղրամոմերը

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN