Սրոհունդով Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


Սրոհունդով Մաքրող Մեղրամոմ

Յուրահատուկ Էներգետիկ Մաքրման գործիք

(ՆԱՆԷ էներգետիկայի, մեղրամոմի և բնության ներդաշնակ միաձուլում)


    Աուրայի Էներգետիկ ՄԱՔՐՈՒՄ

Էներգետիկ տարածության ՄԱՔՐՈՒՄ

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ


Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա


Արժեքը՝ 

3 000 ֏ / 1 հատ


Բնական մեղրամոմ | Ձեռքով արարված | Այրումը`  ~ 2 ժամ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

Տհաճ վեճերի, վիրավորանքների էներգիաներից, ծանր մտքերից ազատվելու համար ձեզ եմ առաջարկում ՍՐՈՀՈՒՆԴՈՎ (зверобой), նուրբ էներգիաներով մաքրող այս յուրահատուկ մեղրամոմը:

Դեռ հնուց հայտնի են Սրոհունդի բուժիչ ու միստիկ հատկությունների մասին: Սրոհունդը (зверобой) մեղրամոմի հետ հիանալի մաքրում է քո աուրան ու տարածությունը, եթե տհաճ խոսակցություն է եղել։

Այս Մեղրալույսում  համադրվում են`

  • արարչական սիրո ուժը
  • մաքրագործող Հրեղեն Լույսը
  • բնության հրաշագործ ուժը 
  • ՆԱՆԷ էներգիան

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Սրոհունդով Մաքրող Մեղրամոմ` պատրաստված ՆԱՆԷ-ի ձեռքերով

Ինչու՞ Սրոհունդով Մեղրամոմ →

Սրոհունդով Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԻ 🔥 օգնությամբ խաղաղվում ենք, ներդաշնակություն բերում մեր ներաշխարհ, արդյունքում՝ կարողանում ենք պաշտպանված զգալ մեր դաշտի վրա նեգատիվ էներգիաների ազդեցություններից:

Սրոհունդով Մաքրող Մեղրամոմը Ձեզ մոտ կառաջացնի.

  • արտասովոր հանգստության զգացում
  • զգալի փոփոխություններ էներգետիկ մակարդակում
  • անհիմն տագնապների, վախերի նվազեցում
  • սև ուժերի ազդեցություններից մեղմ մաքրում


ՆԱՆԷ էներգետիկայի, մեղրամոմի և բնության ներդաշնակ միաձուլումը

  • Հուրի ջերմություն
  • ուժի, մաքրման էներգիաներ


ՆԱՆԷ Լույսերի հետ կլինեն հիշարժան պահեր, որոնք կվերադարձնեն քեզ՝ դեպի ՔՈ ՆԵՐՔԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀՈԳԵՎԻՃԱԿ:


Ինչպե՞ս և ե՞րբ վառել Սրոհունդով Մաքրող Մեղրամոմը →


Ուղեցույց`

Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, պատմեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:

Նստեք լույսի կողքին։ Ուշադրությունը բերեք ներս։  

Անկեղծորեն բացվեք ու ՄեղրաԼույսին տվեք այրելու ձեր ցավոտ հույզերը, ազատվեք դրանցից, փոխակերպեք դրանք Լույսի, Ջերմության ու ՍԻՐՈ։

ՆԱՆԷ Սրոհունդով Մաքրող Մեղրամոմերի հետ միջավայրը մաքրագործվում է․


Ե՞ՐԲ վառել

Սրոհունդով Մեղրամոմը հատկապես ցանկալի է վառել.

  • երբ տանը ունեցել եք տհաճ վեճերի, խոսակցություններ
  • երբ վիրավորանքների էներգիաներից, ծանր մտքերից ազատվել եք ուզում


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսը (երկարություն)`  15-18 սմ
  • Այրման տևողությունը`  մոտ 2 ժամ
  • Գույնը` մուգ մեղրագույնից շագանակագույն
  • Բույրը՝ չոր բույսի և մեղրամոմի


Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր սրոհունդ


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


Սրոհունդով Մաքրող Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`

Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • Սրոհունդով Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

Հուրի ջերմություն, մաքրման էներգիաներ

Մաքուր մեղրամոմ   *  Այրումը`  ~ 2 ժամ  *  Սրոհունդ  *  ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ

Բերեք ՆԱՆԷ Սրոհունդով Մեղրամոմի մաքրագործող ուժը Ձեր կյանք։

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

... թե, ինչպես են ծնվում
Սրոհունդով Մաքրող Մեղրամոմերը

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN