Գիհիով Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր
Գիհիով Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


Գիհիով Մաքրող Մեղրամոմ

Այս հիասքանչ Մեղրամոմը յուրահատուկ էներգետիկ Մաքրման Օգնական է


ԱԽՏԱՀԱՐՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈՒՄ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ու ՑԱՎԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱՔՐՈՒՄ


Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա


Արժեքը`

3 000 ֏ / 1 հատ


Բնական մեղրամոմ | Մաքուր Լույս | Այրումը`  ~ 2 ժամ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

Այս յուրահատուկ մեղրամոմն իր մեջ պարունակում է մշտադալար հրաշագործ գիհիի (можевельник) մասնիկներ:

Եթե տանն ունեք ծանր հիվանդ կամ զգու՞մ եք, որ տան «օդը ծանր» է, ուրեմն միանշանակ գիհի և գիհիով մեղրամոմ:

Այս երկու բնական «արոմաթերապեվտները» (Գիհին և մեղրաբույրը)` ներդաշնակվելով, արագ փոխում են սենյակի միջավայրը:

  • Մաքուր տարածություն
  • Մաքուր միտք
  • Արդյունավետ արարումներ

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Գիհիով Մաքրող Մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Ինչու՞ Գիհիով Մեղրամոմը →

Գիհին աննկարագրելի հատկություններ ունի. մաքրագործող և խաղաղեցնող էներգետիկայով:
Բնական եթերայուղերով այրումը շատ օգտակար է ֆիզիկական տարածության համար:
Նուրբ պլանի մաքրումն էլ իրագործվում է յուրահատուկ ՆԱՆԷ պրակտիկաներով:

Գիհու ծխի ու Մեղրամոմի օգնությամբ արագ մաքրվում է ՀԻՎԱՆԴԻ ՏԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ։

  • Ախտահարված միջավայրի մաքրում
  • հիվանդության ու ցավի էներգետիկայի մեղմում
  • արտասովոր թարմության զգացում
  • զգալի փոփոխություններ էներգետիկ մակարդակում


Գիհիով Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԻ 🔥 օգնությամբ խաղաղվում ենք, ներդաշնակություն ավելացնում մեր ներաշխարհում, արդյունքում՝ կարողանում ենք պաշտպանված զգալ ինքներս մեր նեգատիվ ապրումներից:

  • Այս անկրկնելի համադրությամբ լիովին փոխվում է ձեր տան միջավայրը։
  • Գիհիով մեղրամոմի այրումը սենյակը լցվում է փշատերև անտառներին բնորոշ սուր թարմությամբ։
  • Օդը մանրէազերծվում է գիհիի ճյուղերում պարունակող եթերայուղերի ուժեղ ազդեցությամբ։
  • Իսկ մեղրմամոմն իր ծաղկային բույրով մեղմում է եթերայուղերի սուր ազդեցությունը։


Ինչպե՞ս և ե՞րբ վառել Գիհիով Մեղրամոմը →

Ուղեցույց`

Նախ ծանոթացեք մեղրամոմի հետ, վերցրեք ու պահեք Ձեր ափերի մեջ, շոշափեք՝ զգացեք ֆակտուրան, ջերմությունն ու ամրությունը: Խոսեք հետը, ասեք, թե ինչն եք ուզում, որ ԱՅՐԻ ու ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱԾԻ:

Գիհիով Մաքրող Մեղրամոմը հատկապես ցանկալի է վառել.

  • երբ տանը հիվանդ կա
  • երբ անհրաժեշտ է ախտահանել տան տարածությունը

Հազվագյուտ այս ԳԻՀԻՈՎ մեղրամոմը վառեք տանը օրվա ցանկացած պահի ու զգացեք ձեզ փշատերևների անտառում: Գիհին արձակում է եղևնիներին բնորոշ բույր: Տեղափոխելով ձեզ անտառ, ուր խիտ ու մաքուր օդը հիացնում է ձեր օրգանիզմին:


Այս երկու բնական «արոմաթերապեվտները» (Գիհին և մեղրաբույրը)`  ներդաշնակվելով, արագ փոխում են սենյակի միջավայրը:

Օդափոխեք սենյակն անմիջապես, եթե հենց վառում ես գիհիի չոր ճյուղերը, որպեսզի ծուխը չդժվարացնի շնչառությունը:


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսը (երկարություն`)  16-18 սմ
  • Այրման տևողությունը` մոտ 2 ժամ 
  • Գույնը` հիմնական մեղրագույն, բույսի կանաչ երանգով
  • Բույրը՝ բնական մեղրամոմի և փշատերևների սուր բույր

Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր գիհի


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


Գիհիով Մաքրող Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`

Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • Գիհիով Մաքրող Մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

Մաքուր տարածություն

Մաքուր միտք

Արդյունավետ արարումներ

ԱԽՏԱՀԱՐՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈՒՄ  *  ԳԻՀԻ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ու ՑԱՎԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱՔՐՈՒՄ  *   ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ

Բերեք ՆԱՆԷ Գիհիով Մաքրող Մեղրամոմի մաքրագործող ուժը Ձեր կյանք։

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN