Մեղրամոմ «Դարչնաբույր»
Դարչինի ու Մեղրի Սիրառատ Համադրություն
Մի պահ ԴԱԴԱՐ
Ներքին Հոգեվիճակի ԽԱՂԱՂԵՑՈՒՄ
Բնության ԲՈՒՅՐ
Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա
Արժեքը / 1 հատ
3 000 ֏
Բնական մեղրամոմ | Մաքուր ԼՈՒՅՍ | Այրումը` ~ 2 ժամ
🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:
🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.
ՆԱՆԷ «Դարչնաբույր» Մեղրամոմը դարչինի ու անուշաբույր մեղրի հրաշագեղ երկխոսություն է հիշեցնում՝ մեղմ զրույցներով հանդարտ երեկոներ՝ սիրելի թխվածքներով թեյի սեղանի շուրջ։
Երբ վառում եք բնական «Դարչնաբույր» մեղրամոմը, տարածքը լցվում է հարազատության, ապահովության և ներքին ուժի զգացումով։ Բույրը մեղմորեն արթնացնում է ստեղծագործ միտքը, ներշնչում է գործելու ցանկություն և ստեղծում մի մթնոլորտ, որտեղ հեշտ է երազել, ծրագրել ու հավատալ սեփական ճանապարհին։
Թող ՆԱՆԷ «Դարչնաբույր» Մեղրամոմն իր հրեղեն նուրբ բույրի թրթիռով ձեզ տեղափոխի խաղաղ մտաշխարհ և ուղեկցի ներքին հանդարտ փոխակերպման ուղին՝ արագ կյանքի օրերից դուրս։
Մաքուր ԼՈՒՅՍ Ձեզ
ՆԱՆԷ-ից
ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Ինչու՞ «Դարչնաբույր» Մեղրամոմը →
Դարչինի բույրն առաջացնում է դանդաղելու ու ներքին ջերմության զգացում։
Այն հիշեցնում է քաղցրանուշ թեյի գոլորշին, աշնանային երեկոները և այն վստահությունը, որ ամեն ինչ իր ժամանակին կգա։
Այս նրբագեղի հետ ավելին, քան հիշվող զգացողություններ`
- Ռոմանտիկ երեկոներ կամ ընթրիքներ
- Նրբաճաշակ տոնական դեկոր
- «Քաղցր» ՆՎԵՐ՝ էկո փաթեթավորմամբ
Ե՞րբ վառել «Դարչնաբույր» Մեղրամոմը →
Անկախ նրանից, թե
- դուք հանգստանում եք երկար աշխատանքային օրից հետո,
- պատրաստվում ընկերուհիների հետ սուրճի վայելքի
- թե վայելում եք խաղաղ ժամ գրքի հետ
ՆԱՆԷ «Բնական Բույր» Հավաքածուի ինքնատիպ բույրերով Մեղրալույսերը կատարյալ են նաև տանը հանգիստ, լուռ պահերի համար։
Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:
(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):
Առանձնահատկությունները →
Բնութագրիչներ
- Չափսերը (երկարություն)` 14-16 սմ
- Այրման տևողությունը` ~2 ժամ
- Գույնը` դարչնագույն
- Բույրը՝ դարչինի և մեղրի բույր, առանց բուրանյութերի
Բաղադրություն՝
- մաքուր բնական մեղրամոմ
- դարչին
Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:
- 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
- զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
- բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)
«Դարչնաբույր» Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:
- ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)
Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →
ՈՒՂԵՑՈՒՅՑ`
Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
- Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ:
- Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
- հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
- վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
- քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
դարչինի մեղրաբույր՝ քո խաղաղ երեկոյի համար
Մաքուր մեղրամոմ * ՆԱՆԷ-ի ձեռքեր * Դարչինի բույր * ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Բերեք բնական ՆԱՆԷ «Դարչնաբույր» Մեղրամոմի նրբագեղությունն ու ջերմությունը Ձեր տարածք։
Գտեք ձեր Լույսը
ԿԱՐԵՎՈՐ Է. Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ
Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է
- Բնականություն
- Մաքուր Գիտակցության Սկզբունքները
Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ
Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում
ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ
ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը
- յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
- ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում
- ձևն, տեսքը ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում
- նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում
🌍 Առաքում →
Հայաստան
- Տեղական առաքում (Երևան)` ֏1,500
Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
- Նույն օրվա առաքում (Երևան)` ֏3,000
Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
- ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)` սկսած ֏500 (կախված քաշից)
ԱՄՆ
- Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
Առաքում միջինում 15 օր
Եվրոպա
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)
Ռուսաստան
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)
Այլ երկրներ
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը
Կարող եք ընտրել ինչպես նաև





















