«Ուխտի-Աղոթքի» Մեղրամոմ
«Մտադրության — ներհայումի օգնական»
Աղոթք - Ներհայում
ԱՊՐԵՑՆՈՂ ԼՈՒՅՍ
Արևի Էներգիա
Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա
Արժեքը / 1 հատ
1 500 ֏
Բնական մեղրամոմ | Արարչական օրհնանքով պատրաստած | Այրումը` 45 ~ 60 րոպե
ՄԱՔՈՒՐ ԱՆՄՆԱՑՈՐԴ ԱՅՐՈՒՄ | ԱՌԱՆՑ ԾՈՐԱԼՈՒ
🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:
🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.
Ուխտագնացության — Աղոթքի
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերը
հրավառում են
սրտի ու հոգու Լույսը
Աղոթքների և ուխտագնացության համար լավագույն առաջարկը՝
մաքուր ձեռագործ նուրբ մեղրամոմեր:
ՆԱՆԷ Լույս «Ուխտագնացության — Աղոթքի» Մեղրամոմերը հույսի, հավատի և երկնքի ու երկրի միջև ստեղծվող անտեսանելի կապի խորհրդանիշ են:
Կենդանի, բնական եվ Սրբազան ՄԵՂՐԱԼՈՒՅՍԸ կարծես յուրօրինակ սրբազան նվիրաբերություն է Աստծուն, Սբ. Մարիամ Աստվածածնին ու Քրիստոսին:
Թող մթությունդ ցրվի ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍՈՎ
Յուրաքանչյուր «Ուխտագնացության — Աղոթքի» Մեղրամոմ Արարչական օրհնանքով պատրաստած ՆԱՆԷ-ի ձեռքի աշխատանք է։

Ինչու՞ «Ուխտի-Աղոթքի» Մեղրամոմը →
Հնագույն ժամանակներից մեղրաքամից հետո, հալում էին մոմն ու պատրաստում մեղրամոմեր տան կամ Ուխտագնացությունների համար: Ընդունված էր, որ ուխտավորներն ամենքն իր մոմն էր պատրաստում՝ մաքուր սրտով, իր երազանքով ու խնդրանքով:
Մենանալով, անկեղծորեն բացելով ձեր սիրտը, Վառեք «Ուխտի-Աղոթքի» ՄեղրաԼույսն ու կարդացեք սրբազան Ավետարանները կամ Նարեկացու Մատյանը: Մեղրալույսը, անգամ օրվա մութ ժամերին կարդալուց, ձեր տեսողությունը չի վնասի:
Արևի լույսը և Մեղրալույսը նույնն են (ըստ ֆիզիկայի օպտիկայի և լուսային օրենքների):
Յուրաքանչյուր «Ուխտագնացության — Աղոթքի» Մեղրամոմ Արարչական օրհնանքով պատրաստած ՆԱՆԷ-ի ձեռքի աշխատանք է։
Թող մթությունդ ցրվի ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍՈՎ
Ինչպե՞ս և ե՞րբ վառել «Ուխտի-Աղոթքի» Մեղրամոմը →
Վառեք օրվա ցանկացած պահի, երբ ձեր հոգու ու Աստծո հետ լինելու կարիք /ցանկություն/ ունեք:
Զղջման, ապաշխարհելու, շնորհակալության... աղոթքի պահին վառեք մաքուր մեղրամոմն ու բացեք ձեր սիրտը:
Սուրբ գրքում ասվում է. «Մտիր սենյակդ, փակիր դուռն ու աղոթիր»:
Կտրվեք, մաքրեք ձեր միտքը արտաքին աշխարհի անցուդարձից ու բացվեք սրտով ու հոգով Աստվածային Լույսի ու Սիրո համար:
Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:
(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):
Առանձնահատկությունները →
Բնութագրիչներ
- Չափսը (երկարություն)` 12-15 սմ
- Այրման տևողությունը` 45 ~ 60 րոպե
- Գույնը` մեղրագույն
- Բույրը՝ բնական մեղրամոմի բույր, առանց բուրանյութերի
Բաղադրություն՝
- մաքուր բնական մեղրամոմ
Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:
- 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
- զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
- բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)
«Ուխտի-Աղոթքի» Մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:
- ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)
Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →
ՈՒՂԵՑՈՒՅՑ`
Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
- Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ:
- Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
- հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
- վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
- քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:
Բնական Լույս տուր ու Աստվածային Լույս ստացիր
Մաքուր մեղրամոմ * ՆԱՆԷ-ի ձեռքեր * Ապրեցնող հուր * ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Բերեք բնական ՆԱՆԷ «Ուխտի-Աղոթքի» Մեղրամոմի օրհնությունը Ձեր տարածք։
Գտեք ձեր Լույսը
ԿԱՐԵՎՈՐ Է. Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ
Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է
- Բնականություն
- Մաքուր Գիտակցության Սկզբունքները
Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ
Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում
ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ
ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ
Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ
ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը
- յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
- ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում
- ձևն, տեսքը ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում
- նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում
🌍 Առաքում →
Հայաստան
- Տեղական առաքում (Երևան)` ֏1,500
Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
- Նույն օրվա առաքում (Երևան)` ֏3,000
Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
- ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)` սկսած ֏500 (կախված քաշից)
ԱՄՆ
- Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
Առաքում միջինում 15 օր
Եվրոպա
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)
Ռուսաստան
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
- CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)
Այլ երկրներ
- ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը
Կարող եք ընտրել ինչպես նաև




























