Դափնիով «Բարիք» մեղրամոմ | ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր

Պատվիրել

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմեր


Դափնիով «Բարիք» մեղրամոմ

Մեդիտացիոն պրակտիկաների համար

NANE Light Photo

Բարիքի և բարեկեցության նոր հոսքի համար


Ներքին ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂԹԱՆԱԿԻ էներգիա

ԲԱՐԵԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Ներդաշնակող ՆԱՆԷ էներգետիկա

Մարիչիի, Ձամբալայի և Գանեշի պրակտիկաներ


Արժեքը ըստ չափսերի / 1 հատ

2 500 ֏ / 3 500 ֏


Բնական մեղրամոմ | ՀՐԱՎԱՌ մտադրանքով արարված | Այրումը`   1 ~ 3 ժամ

🔥 Դուք կարող եք Պատվիրել ԱՌԿԱ ՊԱՏՐԱՍՏԻ տեսականուց:

🔥 Բայց, Պատվիրելով ԱՆՀԱՏԱԿԱՆ Ձեր Մեղրալույսը, այն արդեն իսկ պատրաստվում է Ձեզ համար և Ձեր հարցումին համապատասխան: Այն արդեն Ձերն է.

- Դափնե ԲԱՐԻՔ Մեղրամոմ -

Իր մեջ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՄԱՍՆԻԿ ամփոփող


Դափնին (ծուխը) օգնում է ապահովել`

  • Մտքի պարզություն և ներքին խաղաղ հոգեվիճակ

* մաքրում է միտքը,
* նպաստում է ճիշտ որոշումների կայացմանը,
* զարգացնում է ինտուիցիան

Դափնին՝ Նոր ոգեշնչում
Մեղրամոմը՝ ջերմություն
ՀՈՒՐԸ՝ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ մտադրանք
Իսկ ԲԱՐԻՔԸ՝ այն, ինչին դուք պատրաստ եք Բացվել և Ընդունել

Խաղաղվելով, մարդու մոտ բացվում են էներգետիկ հոսքերը, այդ թվում նաև ԲԱՐԻՔԻ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ հոսքը։

🏆

ՀԻՇԵ՛Ք, Դափնին փառքի բույս է համարվել: Իսկ փառքը բոլորին օգնելու, երջանկացնելու մեծ հնարավորություններ է տալիս:

ՆԱՆԷ Մեղրալույսերը պատրաստվում են առանձնահատուկ Սիրով, ԼՈՒՅՍով ու Դխարմիկ ԼՈՒՍԱԿԻՐ գիտելիքներով ու հզոր պրակտիկաներով:

Դափնին (ծուխը) օգնում է ապահովել` Մտքի պարզություն և ներքին խաղաղ հոգեվիճակ ու ոչ միայն ... Հարստություն | Բարիքի հոսք | Նյութական բարեկեցություն

Ինչու՞ Դափնիով «Բարիք» մեղրամոմը →

Դափնին հնագույն ժամանակներից համարվել է ամենաճանաչելի բույսերից մեկը՝ փառքի և աստվածային էներգիաների։

Շատ մշակույթներում դափնին օգտագործվել է տարածքի էներգետիկ մաքրման ծեսերում, ավելացնելով Բարիքն ու Առատությունը։

Դափնիով «Բարիք» մեղրամոմը միտված է`

  • Ներքին խաղաղություն հաստատման
  • Առատության, նյութական բարեկեցության և աճի ակտիվացման
  • Հաջողության և հաղթանակի ձեռքբերման
  • Նոր հնարավորությունների բացման

«Բարիք» հավաքածուն պատրաստվում է Բարեբերության որակներ կրող Լուսավոր էակների հզոր պրակտիկաներով:
Այստեղ կարևորը ոգեշնչումն ու մոտիվացիան են:

Ամեն Մաքուր ու Վեհ նպատակի ծառայացնելու համար դուք հաստատ կկարողանաք ավելացնել ձեր բարիքը. ֆինանսական հոսքերը, առողջությունն ու երջանկությունը:


Ինչպե՞ս և ե՞րբ վառել Դափնիով «Բարիք» մեղրամոմը →

Կարևոր պրակտիկա. 

Երբեմն բարեկեցության համար անհրաժեշտ է ոչ թե ավելի շատ պահել, այլ՝ ազատել հինն ու տեղ բացել նորի համար։

Հարկավոր է ունենալ մաքուր մտադրանք, թե ինչի համար է ձեզ դա պետք և ուր է ուղղվելու գումարը, որը քեզ հարկավոր է: Ապա սկսել մեղրամոմերի հետ ծանոթանալ, շփվել, պահել ձեռքերում:

Հետո վառելով կրկնել մեր այբուբենի հնչյունները Այբ-ից մինչև Քէ: Մտապատկերելով, թե ինչպես են վերևից ձեզ վրա իջնում բարիքի ոսկեղօծ փաթիլներ կամ ճառագայթներ ու դուք տարածում եք դրանք: Կարևորը չեք պահում միայն ձեզ:

Դափնին փառքի բույս է համարվել: Իսկ փառքը բոլորին օգնելու, երջանկացնելու մեծ հնարավորություններ է տալիս:

Կարող եք անել Մարիչիի, Ձամբալայի և Գանեշի պրակտիկաները, եթե նրանց հետ ծանոթ եք:


Մեղրամոմերն առհասարակ վառեք լուցկիով և ոչ կրակայրիչով կամ հրահանով:
Մարեք այն հատուկ
զանգակով կամ կոլբայով:

* ՓՉԵԼՈՎ ՉՀԱՆԳՑՆԵՔ, սա կարևոր պայման է:

(ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Օդի և Հուրի ՏԱՐԵՐՔՆԵՐԻ միջև ներդաշնակություն ապահովել):

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ այստեղ


Առանձնահատկությունները →

Բնութագրիչներ


  • Չափսերը (երկարություն)`
    փոքր`   12-14 սմ
    մեծ`       17-19 սմ
  • Այրման տևողությունը` 1~3 ժամ 


  • Գույնը` մեղրագույն
  • Բույրը՝ բնական նուրբ մեղրամոմի բույր, առանց բուրանյութերի

Բաղադրություն՝

  • մաքուր բնական մեղրամոմ
  • չոր բուսական բաղադրիչ՝ Դափնու տերև


Իմ Մեղրալույսերի հումքը ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄՆ է։

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի հումքը ընտրվում է Հայկական բարձրակարգ Մեղվապահներից:

  • 100% բնական մեղրամոմ, էկոլոգիապես մաքուր
  • զերծ է պարաֆինից, միկրոբյուրեղային կամ սինթետիկ հավելումների
  • բնական պատրույգ (վուշ կամ բամբակ)


Դափնիով «Բարիք» մեղրամոմը արարված է իմ ձեռքերով՝ լի սիրով ու տաքուկ հոգատարությամբ:

  • ԱՌԱՆՑ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (no molds)


Մեղրամոմի Անվտանգության Կանոնները →

ՈՒՂԵՑՈՒՅՑ`

Վառելիս անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

  • Դափնիով «Բարիք» մեղրամոմի ՀՈՒՐԸ 🔥 հանգիստ համաչափ բոցով չի այրվելու: Կարող է ճտճտալ, թռցնել չոր բույսի վառվող մասնիկները:
  • Լույս Մեղրամոմը ցանկալի է վառել հատուկ բարակ մոմերի համար նախատեսված մեխով կամ խորը մոմակալի մեջ: 
  • Վտանգավոր է վառել ապակե բաժակի կամ ափսեի մեջ, քանի որ մեղրամոմի հալման ջերմաստիճակը բավական բարձր է: Սովորական ապակե բաժակը կարող է բարձր ջերմությունից ճաքել:
  • հեռու պահել դյուրավառ նյութերից, վարագույրներից, սփռոցներից, ընտանի կենդանիներից և երեխաներից
  • վառվող մոմը երբեք չթողնել առանց հսկողության
  • քնելիս կամ տանից դուրս գալիս պարտադիր մարել այն հատուկ զանգակով կամ կոլբայով:

Բարեբերության ճառագայթը Ձեր կյանքում

Մաքուր մեղրամոմ   *   ՆԱՆԷ-ի ձեռքեր   *   Հրավառ մտադրանք  *  Հզոր Դափնի

NANE Light Photo

Բերեք բնական ՆԱՆԷ Դափնե «Բարիք» մեղրամոմի ուժն ու ջերմությունը Ձեր տարածք։ 

Գտեք ձեր Լույսը

ԿԱՐԵՎՈՐ Է. մեղրամոմի հետ առկա է չոր բույս։ Բոցը կարող է տարբերվել սովորական մոմի բոցից։ Խնդրում ենք օգտագործելուց առաջ կարդալ անվտանգության կանոնները՝ ➟ այստեղ

Բնական հումք - Ինչու՞ մեղրամոմ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի փիլիսոփայության հիմքում ընկած է

  • Բնականություն
  • Մաքուր Գիտակցության Սկզբունքները


Իսկ գիտե՞իք, որ վայրի բնական մեղրամոմը ... իմացիր այստեղ

Մեղրամոմի և հոգու ներդաշնակ միաձուլում

ՄԱՔՈՒՐ ՄԵՂՐԱՄՈՄ → հալում → տրորում → ձևավորում → գլորում → արարված ՆԱՆԷ ԼՈՒՅՍ ՄԵՂՐԱՄՈՄ

ՆԱՆԷ-ի ձեռքեր
+
ՆԱՆԷ Լուսակիր էներգիաներ



Ինչու՞ ես չեմ օգտագործում ԿԱՂԱՊԱՐՆԵՐ
(No Molds) - ԿԱՐԴԱԼ այստեղ

ՆԱՆԷ Լույս Մեղրամոմերի էությունը

  • յուրաքանչյուր մեղրամոմ ծնվում է իր ուրույն բնավորությամբ
  • ՆԱՆԷ Լուսակիր Էներգիաները ներկա են արարման յուրաքանչյուր փուլում 
  • ձևն, տեսքը  ու չափսը ձևավորվում է, այլ ոչ թե մեխանիկորեն վերարտադրվում 
  • նուրբ տարբերությունները ձեռքերով արարման բնույթի մասն են կազմում

🌍 Առաքում →

Հայաստան 

  • Տեղական առաքում (Երևան)`  ֏1,500
    Առաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում
  • Նույն օրվա առաքում (Երևան)`  ֏3,000
    Հասանելի է մինչև ժամը 15:00-ը կատարված պատվերների համար
  • ՀայՓոստ (ՀՀ այլ քաղաքներ)`  սկսած ֏500 (կախված քաշից)


ԱՄՆ

  • Ստանդարտ առաքում՝ Սկսած $20 (֏7,000)-ից (քաշից և ուղղությունից կախված)
    Առաքում միջինում 15 օր



Եվրոպա

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • FedEx (2-4 աշխատանքային օր): Սկսած €79-ից (քաշից կախված)


Ռուսաստան

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 1,600-ից (քաշից կախված)
    Առաքում միջինում 15 օրվա ընթացքում
  • CDEK Армения (2-4 աշխատանքային օր): Սկսած ₽220-ից (քաշից կախված)


Այլ երկրներ

  • ՀայՓոստ - Ստանդարտ առաքում: Սկսած ֏ 6,000-ից (քաշից կախված)

Թող տարածվի ամենուր
Հրեղեն Լույսը

Կարող եք ընտրել ինչպես նաև

ՆԱՆԷ-ի այլ Հավաքածուներ

AM
EN